Սեմյոն Վլադիմիրովիչ Պեգով (ռուս.՝ Семен Владимирович Пегов, սեպտեմբերի 9, 1985(1985-09-09)[1], Սմոլենսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս ռազմական լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ։

Սեմյոն Պեգով
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 9, 1985(1985-09-09)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՍմոլենսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՍմոլենսկի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող, գրող, ռազմական թղթակից, սյունակագիր և պրոպագանդիստ
Պարգևներ և
մրցանակներ
Արիության շքանշան և
 Semyon Pegov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սեմյոն Պեգովը ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 9-ին Սմոլենսկ քաղաքում։ Ավարտել է Սմոլենսկի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, ստացել է լրագրողի որակավորում։ Որպես հեռուստալրագրող աշխատել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունում։ 23 տարեկանում մեկնել է Աբխազիա՝ աշխատելու տեղական հեռուստաընկերությունում, որտեղ էլ հայտնվել է պատերազմական գոտում։ Աբխազիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Կիևում, Ղրիմում, Դոնբասում[3], Արցախում[4] ականատես է եղել մի շարք ռազմական գործողությունների։

Սեմյոն Պեգովի բանաստեղծությունները տպագրվել են ռուսական մի շարք ալմանախներում։ Մասնակցել է «Լիպեցկ 2011» երիտասարդ գրողների ֆորումին[5]։

Հայ-ադրբեջանական պատերազմ խմբագրել

Որպես ռազմական լրագրող ակտիվորեն լուսաբանել է Հայ-ադրբեջանական պատերազմը՝ հիմնականում գտնվելով ռազմական գործողությունների վայրում[6][7][8]։

2020 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Սեմյոն Պեգովի նկատմամբ՝ Հայաստանի տարածքից Արցախի Հանրապետություն մուտք գործելու համար։

  «Երբ փոքր էի, մարտաֆիլմեր դիտելիս փորձում էի նմանվել ֆիլմի հերոսներին, լինեի նրանց պես ուժեղ, խելացի ու անվախ։ Հիմա հասուն մարդ եմ աշխատանքի բերումով եկա Հայաստան հետո Արցախ որպեսզի ականատեսը լինեմ այս դժոխային օրերի և ներկայացնեմ ի լուր աշխարհին այս վայրագ պատերազմը։ Իմ տեսածը Արցախում ոչ մի ֆիլմում չկար, մարդ արարածը ի զորու չէ պատկերացնել` ինչ է կատարվում։ Հիմա երազում եմ լինել հայ զինվորի պես քաջ, հայ զինվորի պես ընկերասեր, հայ զինվորի նման անկոտրում և ուժեղ, ես սիրահարվել եմ Արցախ աշխարհին և իր զավակներին։ Հայ զինվորները կռվում են ժպիտով, կատակներ անելով ես ապշած եմ. այդքան ուժ որտեղի՞ց, նույն հարցը տվեցի զինվորներին, միաբերան պատասխանեցին՝ Աստված մեզ հետ է։ Սիրտս կծկվեց, հետո հազար մասի բաժանվեց, հետո զորեղացա… հիմա ես էլ նայում եմ մահվան աչքերի մեջ ու ծիծաղում, հասկացել եմ, որ մահն էլ չի հաղթում հայ զինվորին, քանի որ Աստված մեզ հետ է և հաղթել է մահին։ Ես հայ չեմ, բայց հասկացա՝ որքան դժվար է հայ լինել, առավել ևս՝ հայ զինվոր։ Ես էլ եմ սկսել մտածել ինչպես հայ, և կմնամ առաջնագծում այնքան ժամանակ, մինչև ի լուր աշխարհին հայտնեմ մեր հաղթանակը։ Տերը մեզ հետ է #ՄենքԿհաղթենք…»
- Սեմյոն Պեգով[9]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Семен Пегов
  2. 2,0 2,1 2,2 Семен Пегов
  3. «Семён Пегов». www.livelib.ru. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. ««Արցախցի կանայք կարող են իրենց օրինակով ցանկացած տղամարդու խիզախության դաս տալ». Պեգովը՝ ռուսական հեռուստաալիքի եթերից (տեսանյութ)». Live News (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. «Семен Пегов. Стихи». apsnyteka.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. KENTRON.am (2020 թ․ հոկտեմբերի 31). ««Մարտունիի որոշ փողոցներում բնակելի հատված չես գտնի». Սեմյոն Պեգով». KENTRON.am (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. «ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանակերտում վնասվել է հնարավոր ամեն ինչից. Սեմյոն Պեգովի ռեպորտաժը». Aurora News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
  8. «Հայերի համար սա անշուշտ սրբազան պատերազմ է, բայց ոչ պատերազմ՝ ընդդեմ այլ կրոնի. Սեմյոն Պեգով». Live News (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
  9. Ես հայ չեմ, բայց հասկացա՝ որքան դժվար է հայ լինել. Սեմյոն Պեգով
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմյոն Պեգով» հոդվածին։