Սեղմելիություն
Սեղմելիություն, ծավալային առաձգականություն, նյութի՝ արտաքին բազմակողմանի ճնշման ազդեցությամբ ծավալը դարձելիորեն փոխելու հատկություն։ Սեղմելիությամբ օժտված են բոլոր նյութերը։ Եթե նյութը սեղմման ընթացքում քիմիական, կառուցվածքային և այլ փոփոխությունների չի ենթարկվում, ապա արտաքին ճնշման սկզբնական արժեքը վերականգնելիս սկզբնական ծավալը վերականգնվում է։ Ճնշման ոչ մեծ փոփոխությունների դեպքում ծավալի Δv/v հարաբերական փոփոխությունը համեմատական է ճնշման Δρ փոփոխությանը։
Սեղմելիության չափ
խմբագրելՈրպես սեղմելիության չափ ընդունում են β=1/v(Δv/Δρ) մեծությունը, որը կոչվում է սեղմելիության գործակից։ K=1/β կոչվում է ծավալային առաձգականության մոդուլ(տես Մոդուլներ առաձգականության)։ Սեղմելիությունը անմիջականորեն որոշում են ճնշման տակ մարմինների ծավալի փոփոխությամբ, ձայնագիտական չափումների ճնշման տակ բյուրեղային ցանցի պարամետրերի չափումների հիման վրա։ Գազերի (գոլորշիներ), հեղուկների և պինդ մարմինների սեղմելիությունն իմանալն անհրաժեշտ է ջերմային մեքենաների աշխատանքի, քիմիատեխնոլոգիական պրոցեսների, ինչպես նաև մեծ արագություններով շարժման դեպքում առաջացող աերո- և հիդրոդինամիկական երևույթների հաշվարկի համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 278)։ |