Սելմա Բեքար

թունիսցի ռեժիսոր, քաղաքական գործիչ

Սալմա Բեքար կամ Սելմա Բեքար (Selma Baccar, դեկտեմբերի 15, 1945(1945-12-15), Թունիս, Ֆրանսիա), թունիսցի ռեժիսոր, պրոդյուսեր, քաղաքական գործիչ։ Առաջին թունիսցի կին ռեժիսորն է, որ նկարահանել է լիամետրաժ ֆիլմ[1][2]։ Սելմա Բեքարի ֆիլմերի առանցքը Թունիսում կանանց իրավունքներն են[1]։

Սելմա Բեքար
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1945(1945-12-15) (78 տարեկան)
ԾննդավայրԹունիս, Ֆրանսիա
Քաղաքացիություն Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ և  Թունիս
Մասնագիտությունկինոռեժիսոր և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMember of the 2011 Constituent National Assembly?
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատական ուղի և Tahya Tounes?
 Salma Baccar Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սելմա Բեքարը ծնվել է 1945 թվականի դեկտեմբերի 15-ին Թունիսում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Համամ-Լիֆ, երբ աղջիկը յոթ տարեկան էր[1]։ Ծնողները նրան մեծացրել են մուսուլմանական ավանդույթներով և աղջիկն ընտանիքի հետ երկու անգամ ուխտագնացության է մեկնել Մեքքա, սակայն Բեքարն իրեն բնորոշում է ագնոստիկ[1]։ 1966-1968 թվականներին Լոզանում ուսումնասիրել է հոգեբանություն։ Երկու տարի անց տեղափոխվել է Փարիզ՝ սովորելու Կինոյի ֆրանսիական ինստիտուտում[3]։ Այնուհետև դարձել է Թունիսյան Սիրողական ռեժիսորների ֆեդերացիայի անդամ, որտեղ աշխատել է որպես Թունիսի հեռուստատեսության ռեժիսորի օգնական[1][3]։

Գործունեություն խմբագրել

21 տարեկանում Սելմա Բեքարը «Համամ-Լիֆ» սիրողական ֆիլմերի ակումբում այլ կանանց հետ միասին սկսել է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր[1]։ Նրա ֆիլմերը վերաբերում են Թունիսում կանանց խնդիրներին ու իրավունքներին։ Նրա առաջին կարճամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է 1966 թվականին, սև ու սպիտակ ֆիլմ էր` վերնագրված «L'Eveil», որը պայքարում էր կանանց ազատության համար Թունիսում։ Հետագայում ֆիլմն արժանացել է մրցանակների։ Բեքարն իր առաջին լիամետրաժ ֆիլմը նկարահանել է 1975 թվականին «Ֆաթմա 75» վերնագրով։ Այս ֆիլմը Թունիսում համարվում է «ռահվիրա ֆիլմ»[4]։ Սա Թունիսում առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն էր, որը կին էր նկարահանել։ «Ֆաթմա 75»-ը Թունիսում կանանց դերի մասին պատմող ֆեմինիստական ակնարկ-ֆիլմ է[5]։ Ֆիլմում օգտագործվել է դիդակտիկ ոճ, որը վերաբերում է Թունիսում ֆեմինիզմին[1]։ Թունիսի տեղեկատվության նախարարության կողմից ֆիլմն արգելվել է տարիներ շարունակ այնտեղ առկա գրաքննության տեսարանների համար, և այն հնարավոր չի եղել դիտել առևտրային կինոթատրոններում[3]։ Բեքարի երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ Habiba M’sika (1994), թունիսցի երգչուհի և պարուհի Հաբիբա Մեսիկայի մասին է[3]։ «Մոռացության ծաղիկներ» ֆիլմը ներկայացնում է 1940-ական թվականներին Թունիսի հոգեբուժական հիվանդանոցում գտնվող ափիոնից կախվածություն ունեցող Զաքիայի պատմությունը[2]։ Սելմա Բեքարն իր սեփական արտադրության ընկերությունն ունի Intermedia Productions-ի ներքո, որը հայտնի կին կինոռեժիսորների հետ միասին ֆիլմեր և գովազդներ է պատրաստում[3]։ Բեքարը նաև կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Թունիսի կանանց իրավունքերի համար Սելմա Բեքարի ատիվիզմը նպաստեց նրա ակտիվ քաղաքական գործունեությանը. նա դարձավ Ալ Մասար (Սոցիալ դեմոկրատական ուղի) քաղաքական կուսակցության անդամ[6]։ 2011 թվականի հոկտեմբերին Սելմա Բեքարն ընտրվեց Թունիսի ժողովրդական ներկայացուցիչների ասամբլեայի անդամ[7]։ 2014 թվականին նա դարձավ Թունիսի դեմոկրատների խորհրդարանական խմբի նախագահ։ Բեքարը եղել է Դեմոկրատների խմբի փոխնախագահ՝ երկրում դառնալով «առաջին և միակ կինը, որ նախագահել է խորհրդարանական բլոկը»[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ընտրյալ ֆիլմեր խմբագրել

  • 1976: Fatma 75
  • 1994: Habiba M’sika/La Danse du feu/Կրակե պար
  • 2006: Knochkhach/La Fleur de l'oubli/Մոռացության ծաղիկներ
  • 2017: El Jaida[8]

Այլ ֆիլմեր

  • 1966: L'Eveil (ռեժիսոր) (կարճամետրաժ)
  • 1885: De la toison au fil d'or/The Golden Fleece (ռեժիսոր) (կարճամետրաժ)
  • 1989: Moon Child (պրոդյուսեր) (կարճամետրաժ)[8]
  • 2010: Baydha (Tabou) (պրոդյուսեր)
  • 2016: Peluche (պրոդյուսեր)

Հեռուստասերիալներ խմբագրել

  • 1996: Le Secret des métiers
  • 1997 : Femmes dans notre mémoire
  • 2002 : Farhat Lamor (Joie d'une vie, Կյանքի ուրախություն)
  • 2005 : Chara Al Hobb
  • 2006 : Nwassi w Ateb
  • 2006 : Assrar âailya
  • 2007 : Chaâbane fi Ramadhane
  • 2007 : Kamanjet Sallema
  • 2007 : Layali el bidh

Մրցանակներ խմբագրել

  • 1968 - L'Eveil Kelibia և Sfax կինոփառատոների մրցանակ[3]
  • 1979 - Fatma 75 Մանհեյմի կինոփառատոնի ոսկե մեդալ[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Stefanie van de Peer, 'An encounter with the doyenne of Tunisian film, Selma Baccar', The Journal of North African Studies, Vol. 16. No. 3, September 2011, pp.471-82. DOI: 10.1080/13629387.2010.527122
  2. 2,0 2,1 Florence Martin (2011). «Selma Baccar's Transvergent Spectatorship: Flower of Oblivion (Tunisia, 2006)». Screens and Veils: Maghrebi Women's Cinema. Indiana University Press. էջեր 183–209. ISBN 0-253-00565-5.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Rebecca Hillauer (2005). Encyclopedia of Arab Women Filmmakers. American Univ in Cairo Press. էջեր 375–. ISBN 978-977-424-943-3.
  4. Peer, Stefanie Van de (2012 թ․ հոկտեմբերի 1). «A transnational feminist rereading of post-Third Cinema theory: The case of Maghreb documentary». Journal of African Cinemas (անգլերեն). 4 (2): 175–189. doi:10.1386/jac.4.2.175_1. ISSN 1754-9221.
  5. Stefanie Van de Peer (2017). «Chapter 3. Selma Baccar: Non-fiction in Tunisisa, the land of fictions». Negotiating Dissidence: The Pioneering Women of Arab Documentary. Edinburgh University Press. ISBN 978-1-4744-2338-0.
  6. 6,0 6,1 «Tunisie – ANC : Salma Baccar nouvelle présidente du bloc démocratique». www.tunisienumerique.com (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. Lilia Labidi (2016). «Political, aesthetic, and ethical positions of Tunisian women artists, 2011-2013». In Andrea Khalil (ed.). Gender, Women and the Arab Spring. Routledge. էջ 38. ISBN 978-1-317-59916-6.
  8. 8,0 8,1 «Selma Baccar». IMDb. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելմա Բեքար» հոդվածին։