Սեթ Կուրազյան

հայ արձակագիր

Սեթ Կուրազյան (փետրվարի 18, 1942(1942-02-18), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 7, 2010(2010-12-07), Երևան, Հայաստան), հայ արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ։

Սեթ Կուրազյան
Ծնվել էփետրվարի 18, 1942(1942-02-18)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 7, 2010(2010-12-07) (68 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
ԱնդամակցությունՀԳՄ

Կենսագրություն

խմբագրել

Սեթ Կուրազյանը ծնվել է Լենինականում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը։ Աշխատել է մասնագիտությամբ, ապա՝ հրատարակչություններում։ 1999 թվականից եղել է Հայաստանի Գրողների միության անդամ։ 2001 թվականից աշխատել է ՀԳՄ «Նոր-Դար» ընկերության հրատարակչությունում։ 1981 թվականից նրա ստեղծագործությունները տպագրվել են ՀՀ-ում և արտերկրում հրատարակվող հայալեզու մամուլում, թարգմանվել է ռուսերեն և ռումիներեն։ Նրա թարգմանությամբ տպագրվել են Անտոն Չեխովի[1], Յասունարի Կավաբատայի, Ա. Ռյունոսկեի, Կ. Օեի, Տ. Օ'հարայի, Ու. Կոիտիրոյի ստեղծագործությունները[2]։

  • «Խաղաղ ու վտանգավոր գիշերը», 1989[3]։
  • «Թաթիկ շնիկի արկածները», 1994[4]։
  • «Վարք սուրբ կանանց», 2001։
  • «Խեղճ մարդիկ», 2003։
  • Ինձ կանչող ձայնը։ ՀԳՄ հրատարակչություն, 2008, 101 էջ[5]։

Թարգմանություններ

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Տաջիկական գրականության անթոլոգիա.- Երևան։ ՀԳՄ հրատ., 2009.- 231 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Սև վանականը», Թարգմանիչ՝ Սեթ Կուրազյան
  2. «Սեթ Կուրազյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. «Խաղաղ ու վտանգավոր գիշերը»
  4. Կուրազյան, Սեթ (1994). Թաթիկ շնիկի արկածները. Պարբերական. ISBN 9785807908933.
  5. Կուրազյան, Սեթ (2008). Ինձ կանչող ձայնը. ՀԳՄ հրատարակչություն. ISBN 9789994174508.