Սեդրակ Աբդելյան (1894, Սեբաստիա - 1963), հայ պրոֆեսոր, երկրաբան, հանքաբան և ֆիզիկոս։

Սեդրակ Աբդալյան
Դիմանկար
Ծնվել է1894
ԾննդավայրՍեբաստիա
Մահացել է1963
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of France (1958–1976).svg Ֆրանսիա
ԿրթությունÉcole spéciale des travaux publics, du bâtiment et de l'industrie? և Փարիզի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Մասնագիտություներկրաբան, հանքաբան և ֆիզիկոս
ԱշխատավայրԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

ԿենսագրությունԽմբագրել

Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Էսկիշեհիրում, հետագայում մասնակցել է Փարիզի École Special des Travaux Publics-ի դասընթացներին, ապա ընդունվել է Սորբոնի համալսարանը և ավարտել երկրաբանության, հանքաբանության և Ֆիզիկական աշխարհագրության բաժինները` ստանալով գիտության դոկտորի աստիճանն[1]։

Վարել է երկրաչափի և հանքային խուզարկուի պաշտոններ՝ Թուրքիայում, Հունաստանում և Ֆրանսիայում։ 1925 թվականին Փարիզից մեկնել է Հայաստան և աշխատել է որպես Երևանի պետական համալսարանի Երկրաբանության և հանքաբանության ամբիոնի պրոֆեսոր և վարիչ, կատարելով միաժամանակ երկրաբանական հանքաբանական հետազոտական աշխատանքներ Հայաստանի զանազան վայրերում։

Աշխատանքներ

Աբդալյանի լույս ընծայած կարևոր գործերն են. L'Epire Meridionale et ses gisements petroliferes (Paris 2e edition 1936), Le Zanguezour sismique (հրատարակութիւն Փարիզի համալսարանի 1935), ունի նաև անտիպ գործեր։ Հասցեն է՝ 15 Avenue du ParcBourg La Reine (Seine) France:

ԱղբյուրներԽմբագրել

  • Հայ Հանրագիտակ, Հ․ Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, 1938 Պուքրէշ, հատոր Ա․, էջ 14։

ԾանոթագրություններԽմբագրել