Սեդա Գպրանյան-Մելքոնյան

գրականագետ

Սեդա Պետրոսի Գպրանյան-Մելքոնյան (հունիսի 26, 1963(1963-06-26), Լիբանան), սփյուռքահայ գրականագետ, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի այրին։

Սեդա Գպրանյան-Մելքոնյան
Ծնվել էհունիսի 26, 1963(1963-06-26) (60 տարեկան)
ԾննդավայրԼիբանան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունգրականագետ
ԱմուսինՄոնթե Մելքոնյան[1]

Կենսագրություն խմբագրել

Սեդա Գպրանյանը ծնվել է 1963 թվականին Լիբանանում։ 15 տարեկանում ծանոթացել է Մոնթե Մելքոնյանի հետ։ Համալսարանական կրթությունը Սեդան շարունակել է Երևանի պետական համալսարանում[2]։ Փարիզում Մոնթեի ձերբակալումից հետո Սեդան նամակագրական կապ է ունեցել ապագա ամուսնու հետ և հետագայում՝ 1987 թվականի փետրվարի 9-ին այցելել նրան։

Արցախյան շարժման առաջին օրերին Սեդան Երևանում մասնակցել է ցույցերին, որի ընթացքի մասին նամակագրությամբ տեղեկացրել բանտում գտնվող Մոնթեին։

Բանտից ազատվելուց հետո Մոնթեն մեկնել է Եմեն, որտեղ նրան այցելել է Սեդան։ Որոշ ժամանակ հետո նրանք մեկնել են Պրահա, այնտեղից էլ՝ Բելգրադ։ Որոշ ժամանակ անց Սեդան վերադարձել է Հայաստան և զբաղվել Մոնթեի Հայաստան վերադառնալու գործընթացով։ Սեդայի ջանքերով Մոնթեն 1990 թվականի հոկտեմբերի 6-ին առաջին անգամ այցելել է Հայաստան։

Սեդան և Մոնթեն ամուսնացել են 1991 թվականի օգոստոսի 3-ին, հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Գեղարդի վանքում։

1992 թվականի ՍԵդան Մենթեի հետ մեկնել է Արցախի Մարտունի քաղաք, որտեղ Մոնթեն նշանակվել է Մարտունու շտաբի պետ։

Մոնթեի մահից որոշ ժամանակ հետո Մոնթեի ծնողների հորդորով Սեդան ամուսնացել է։ Նրա երկրորդ ամուսինը Մոնթեի մանկության ընկերն է՝ իռլանդա-գերմանական ծագումով Հովել Կընդընը։ Երկրորդ ամուսնությունից հետո Սեդան կրում է Սեդա Գպրանյան-Մելքոնյան-Կընդընը անուն ազգանունը։ Հովելի և Սեդայի որդին կրում է Մոնթե-Սարո անունը։

Աշխատություններ խմբագրել

Սեդան սփյուռքահայ գրականության մասնագետ է, ուսումնասիրել է Հայոց ցեղասպանությունից հետո ստեղծված արձակը[2]։ Համահեղինակ է «Իրականությունը։ ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժան փաստաթղթերը»[3], «Ավո։ Մոնթե Մելքոնյանի կյանքն ու մահը»[4] գրքերի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.azatutyun.am/a/27006323.html
  2. 2,0 2,1 LLC, VIP Studio. «Մոնթեի և Սեդայի հավերժ սերը». arevelk.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. Գասպարյան-Մելքոնյան, Սեդա; Մելքոնյան, Մոնթե, eds. (1992). Իրականությունը: ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժան փաստաթղթերը. Երևան: Ա.հ.
  4. Մելքոնյան, Մարգար; Գպրանյան-Մելքոնյան, Սեդա (2007). Ենիգոմշույան, Ալեք (ed.). Ավո: Մոնթե Մելքոնյանի կյանքն ու մահը = Avo. The life ajnd death of Monte Melkonian. Translated by Թոփչյան, Արամ Ստեփանի. Երևան: Հեղինակային հրատարակություն. ISBN 978-99930-4-977-7.

Աղբյուրներ խմբագրել