Սեդա Բեքարյան
Սեդա Արայի Բեքարյան (նոյեմբերի 23, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, արձակագիր[1]։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1979):
Սեդա Բեքարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1953 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի և արձակագիր |
Հայր | Արա Բեքարյան |
ԿենսագրությունԽմբագրել
Սեդա Բեքարյանը ծնվել է 1953 թվականի նոյեմբերի 23-ին, Երևանում, գեղանկարիչ, գրաֆիկ Արա Բեքարյանի ընատնիքում։ 1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Մասնակցել է հանրապետական և միջազգային մի շարք ցուցահանդեսների։ 2013 թվականին ՄԱԿ-ի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպվել է հայ նկարիչների երեք սերունդների` Արա Բեքարյանի, Սեդա Բեքարյանի և Արփի Վարդանյանի 50 աշխատանքների ցուցահանդես-վաճառքը[2]։
Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3], Վանաձորի կերպարվեստի թանգարանում, մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում, տարբեր երկրների պատկերասրահներում, թանգարաններում[4]։
ՍտեղծագործություններԽմբագրել
ԿտավներԽմբագրել
- «Ծաղրածու» (1978),
- «Պատշգամբում» (1980),
- «Բնանկար» (1991),
- «Լռություն» (2009)։
ՊատմվածքներԽմբագրել
- «Առնետը»,
- «Հռոմեացի նախապապեր ունեցող մարդը»,
- «Կարամելը ձնաբքի մեջ»[5],
- «Բացվեցին գարնան առաջին ծաղիկները»։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ժամանակ, որ անցնում ես ու չքնաղ թվում
- ↑ «Երեք սերունդների նկարիչների աշխատանքները ներկայացվեցին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակումում»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-12-04
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2020-12-04
- ↑ Սեդա Բեքարյանի մասին avproduction.am կայքում
- ↑ Սեդա Բեքարյան. «Ես գրող չեմ, ուղղակի գրում եմ»