Coordinates: 50°4′31.71″N 14°26′14.03″E

Սբ. Լյուդմիլայի եկեղեցի
չեխ․՝ Kostel svaté Ludmily
Սբ. Լյուդմիլայի եկեղեցին Սուրբ Ծնունդի տոներին, 2018
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և փոքր բազիլիկ
Երկիր{{Դրոշավորում/Չեխիա

| Դրոշավորում/դրոշավորում | variant = | չափ =

}}
Տեղագրություն50°4′31.71″N 14°26′14.03″E
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԹեմՊրահայի թեմ
Հոգևոր կարգավիճակկանգուն
Հիմնական ամսաթվերընոյեմբերի 25, 1888
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակՉեխիայի մշակույթի հուշարձան
ԱնվանվածԲոհեմիայի սուրբ Լյուդմիլա
ՃարտարապետՅոզեֆ Մոցկեր
Ճարտարապետական ոճնեո-գոթական
Կառուցման սկիզբ1888
Կառուցման ավարտ1892
Հիմնադրվածնոյեմբերի 25, 1888
Գմբեթ3
Քարտեզ
Քարտեզ
 Church of Saint Ludmila in Vinohrady Վիքիպահեստում
ludmilavinohrady.cz

Սբ. Լյուդմիլայի եկեղեցին (չեխ․՝ Kostel svaté Ludmily) Պրահայի Վինոգրադի թաղամասի Խաղաղության հրապարակում (Náměstí Míru Նամեստի Միռու) գտնվող նեո-գոթական հռոմեական ոճով 1888-1892թթ.կառուցված կաթոլիկ եկեղեցի է։ Այն կոչվել է Բոհեմիայի Սբ. Լյուդմիլայի պատվին։ Եկեղեցու հատակագծի հեղինակն է Յոզեֆ Մոցկերը (Josef Mocker)

Պատմություն խմբագրել

Եկեղեցին աղյուսով պատրաստված եռամուտք բազիլիկա է, որի նավի հիմքում խաչ է։ Կառույցի ճակատում գնտվում են երկու 60,5 մ բարձրության զանգակատուն, ինչպես նաեւ քանդակներով զարդարված գլխավոր մուտք[1]։ Տաճարի ներսում հարուստ գունազարդ պատուհաններ են, գեղանկարներ և քանդակներ, որոնց վրա աշխատել են այնպիսի չեխ գեղանկարիչներ, ինչպիսիք են Յոզեֆ Վացլավ Միսլբեկը, Յոզեֆ Չափեկը և Ֆրանտիշեկ Ժենիշեկը[2]։

Եկեղեցին փակվել էր մետրոյի շինարարության կապակցությամբ և հետագայում 1974-1992թթ. այն վերականգնման պատճառով։ 1980-ին սկսվեց նրա վերակառուցումը, որի համար նախատեսված էր 20 տարի։ Մինչև 1984 թ. դեկտեմբերը ավարտվեց հարավային նավի վերականգնումը, որտեղ իմպրովիզացված տարածքումժամանակավորապես վերսկսվեցին պատարագերը։ 1992 թ. սեպտեմբերի 16-ին Սբ. Լյուդմիլայի սրբազան օրը, ամբողջ տաճարը վերաբացվեց օծման հանդիսավոր արարողությամբ, որը վարում էր կարդինալ Միլոսլավ Վըլկը։ 1993 թ. սեպտեմբերի 3-ին զանգերը նորից հնչեցին եկեղեցու զանգակատներից[3]։

Ներկայումս տաճարի առջև հաճախ անցկացվում են Սուրբ Ծննդյան և Զատկի տոնավաճառներ, բացօթյա համերգներ և բարեգործական վաճառք։ 2013 թվականից ի վեր ամեն տարի հոկտեմբերին Սիգնալ փառատոնի շրջանակներում եկեղեցու վրա կազմակերպվում են 3D մեփինգ ցուցադրումներ։ Տաճարը բաց է այցելուների համար միայն եկեղեցական արարողությունների ժամանակ։

 
 
 
 
Սբ Պրոկոպի արձանը եկեղեցու մուտքի մոտ Սբ. Լյուդմիլայի եկեղեցին Խաղաղության հրապարակում Տիմպան մուտքի վերևի մասում
«Սբ. Վացլավին և
Սբ. Լյուդմիլային օրհնող Քրիստոսը
Եկեղեցու նեո-գոթական ճակատային մասը

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Church of St. Ludmila at Vinohrady». Հարյուրավոր սրաձողերով Պրահան. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  2. «The Borough of Prague 2: ST. LUDMILA'S CHURCH». Praha2.cz. 2013 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  3. «Kostel sv. Ludmily». Prague.eu. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել