Սաֆետ Զեց
Սաֆետ Զեց (բոսնիերեն՝ Safet Zec, դեկտեմբերի 5, 1943[1], Ռոգատիցա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), բոսնիացի նկարիչ, գրաֆիկ-դիզայներ[2]։
Սաֆետ Զեց | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1943[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Ռոգատիցա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա |
Քաղաքացիություն | Բոսնիա և Հերցեգովինա |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և դիզայներ |
Կենսագրություն
խմբագրելՍաֆետ Զեցը բոսնիացի ծնողների զավակ է։ Ծնվել է Ռոգատիցա քաղաքում (ներկայումս՝ Սերբական Հանրապետությունում)։ 1964 թվականին ավարտել է Սարաևոյի կիրառական արվեստների դպրոցը, 1969-ին՝ Բելգրադի գեղարվեստի համալսարանը, 1972-ին՝ այդ նույն համալսարանի ասպիրանտուրան[3]։
1970-ական թվականներին դարձել է բանաստեղծական ռեալիզմ ուղղության խոշոր ներկայացուցիչներից մեկը[2]։ 1990-ականների սկզբներին արդեն Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության ամենահամբավավոր նկարիչներից մեկն էր։ 1990-ին ընտանիքով Բելգրադից տեղափոխվել է Սարաևո[4], 1992-ին բոսնիական պատերազմի պատճառով լքել է Սարաևոն ու մեկնել իտալական Ուդինե[5]։
Սաֆետ Զեցն արդեն իսկ 70-ից ավել անհատական ցուցահանդես է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայում և աշխարհի տարբեր քաղաքներում։ Նա արժանացել է ավելի քան քսան մրցանակի, իր ստեղծագործություններով լայն ճանաչում ու համբավ ձեռք բերել[2]։ 2007 թվականին պարգևատրվել է Ֆրանսիայի Արվեստների շքանշանով։ Նրա աշխատանքներից տեղ են գտել միջազգային պատկերասրահներում, անհատական հավաքածուներում։
Ներկայումս ապրում ու ստեղծագործում է Վենետիկում, Սարաևոյում, Փարիզում, Պոչիտելում[2]։
Աշխատանքներ
խմբագրել- Քրոջս սենյակը
- Բակարևիչի օթյակը
- Ընդարձակ սենյակ
- Շենքեր ու տերևներ
- Լուսամուտներ
- Բիստրիկյան տունը, որն այլևս չկա
- «Սրեբրենիցա» նկարաշարը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.safetzec.com/?prj=25
- ↑ http://www.safetzec.com/index.php?id=142
- ↑ http://www.safetzec.com/index.php?id=135
- ↑ Lindsay, Shelton (2016 թ․ դեկտեմբերի 12). «Haunted by War: The Art of Safet Zec». The Culture Trip. Վերցված է 2021 թ․ մայիսի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել