Սարօ Անդրանիկի Թաթյոս (նոյեմբերի 23, 1989(1989-11-23), Հալեպ, Սիրիա), հասարակական գործիչ, աշխարհում սկաուտական խմբի տարիքով ամենափոքր ատենապետ[1], «Թաթյոսա» Հյուրանոցային կառավարման ընկերության հիմնադիր տնօրեն[2], ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խորհրդի նախագահ[3], ԱՐԱԼԵԶ Բարեգործական Հասարակական Կազմակերպության հիմնադիր նախագահ[2]։

Սարօ Թաթյոս
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 23, 1989(1989-11-23) (34 տարեկան)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունհասարակական գործիչ
ԾնողներԱնդրանիկ Գևորգի Թաթյոս
Նիրի Գեղամի Խրիկյան

Կենսագրություն խմբագրել

Սարօ Անդրանիկի Թաթյոսը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 23-ին Հալեպ քաղաքում։ Սովորել է Մխիթարյան Միաբանության Վարժարանում։ Սիրիայում փոքր տարիքից եղել է ՀԲԸՄ Հայ Երիտասարդաց Ընկերակցության երգչախմբի և Սկաուտական խմբի անդամ[2]։

2008 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Բարձրագույն կրթություն ստացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Ապրում և աշխատում է Հայաստանում[2]։

Հայաստանում կազմակերպել և համակարգում է մի շարք ծրագրեր, որոնցից է «Ծաղկահավաք» միջոցառումը[4]։ Սարօ Թաթյոսի կողմից կազմակերպվող ամենամյա ծրագրերից են հետևյալները, որոնցում ներառված չեն Արալեզ ՀԿ-ի ծրագրերը[2]

Սկաուտական գործունեություն խմբագրել

Սարօ Անդրանիկի Թաթյոսը սկաուտական կյանքը սկսել է փոքր տարիքում՝ միանալով Մխիթարյան Միաբանության Վարժարանի սկաուտական խմբին, ուր փոխադրվելով բոլոր տարիքային խմբերը տվել է Սկաուտի երդում։ Սիրիայում ավելի քան 24 տարի եղել է ՀԲԸՄ ՀԵԸ-ի երիտսարդական շարքերում։ 2007 թվականին Սիրիայից որպես առաջնորդ մասնակցել է Անդրանիկ սկաուտական ճամբար ի հիմնադրման աշխատանքներին[5][6]։  2008 թվականին Սիրիայից տեղափոխվել է Հայաստան և դարձել ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբի Արխիվացված 2022-11-06 Wayback Machine անդամ[3][7]։ Հայաստանի սկաուտական խմբում ստանձնել է հետևյալ պաշտոնները՝ 2009 թվականին վարիչ-առաջնորդ, 2010 թվականին փոխխմբապետ, 2011 թվականին խմբապետ, 2015 թվականին փոխատենապետ և վաշտապետ[3]։

2016 թվականին նշանակվել է Անդրանիկ սկաուտական ճամբարի Արխիվացված 2022-11-06 Wayback Machine պատասխանատու հանձնաժողովի անդամ և Անդրանիկ բանակավայրի ծրագրերի ղեկավար։ 2016 թվականին ընտրվել է ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խորհրդի նախագահ՝ սկաուտական խմբի ատենապետ[8]։ Սկաուտական խորհուրդը ղեկավարել է մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը[2]։

ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբում կատարած փոփոխություններ խմբագրել

Առաջնորդության դասընթացներ խմբագրել

ՀԲԸՄ Հայաստանի խմբում Սարօ Թաթյոսը կազմեց հատուկ առաջնորդության դասընթաց, որն անցկացվում էր սկաուտական խմբի ապագա առանջնորդների համար[3][9]։

Սկաուտական գիտելիքների ծրագիր խմբագրել

Սկաուտական խմբի համար Սարօ Թաթյոսը ստեղծեց Սկաուտական գիտելիքների և կրծքանշանների հայկական առաջին առցանց կայք Արխիվացված 2022-11-06 Wayback Machine, որը հասանելի էր ՀԲԸՄ սկաուտներին[3][10]։

Խմբագրական խումբ խմբագրել

2012 թվականի նոյեմբերին Սարօ Թաթյոսը ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խմբում կազմավորեց խմբագրական խումբ, որի անդամները սովորում էին մեդիագրագիտություն, հրապարակում կայքերում, լուսանկարչություն և դիզայն։ 2013 թվականի մարտին Սարօ Թաթյոսի կողմից ղեկավարվող խմբագրական խումբը սկսեց հրապարակել ամսաթերթ[3][11]։

Փողերախումբ խմբագրել

2015 թվականի փետրվարի 11-ին Սարօ Թաթյոսը հիմնադրեց ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախումբը, որում երեխաները ստանում էին անվճար երաժշտական կրթություն։ Փողերախումբն ունեցել է բազմաթիվ ելույթներ, որոնցից հիշարժան է 2016 թվականի դեկտեմբերի 2-ի ելույթը Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ «Հոգիս» միջոցառմանը, որին ներկա էին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը և Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ[12][13]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Life Lessons | AGBU». agbu.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Խումբ, Խմբագրական (2016 թ․ ապրիլի 1). «Saro Tatios». ARALEZ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Սարօ Թաթյոս – AGBU Scout» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  4. ««Ծաղկահավաք»՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում». Hetq.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. «ՀԲԸՄ-ի անդրանիկ սկաուտական բանակում-ճամբար` հայրենիքում». armenpress.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  6. «Հրաժեշտ Սկաուտական ճամբարին՝ կրկին վերադառնալու ակնկալիքով». www.virahayoctem.ge. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. «Scouts | AGBU». agbu.org. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. «Scout magazine 27'th edition by AGBU Scouts - Issuu». issuu.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  9. «Scout magazine 34'th & 35'th edition by AGBU Scouts - Issuu». issuu.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  10. «Learn Online – AGBU Scout» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  11. Խումբ, Խմբագրական. «Խմբագրական խումբ – AGBU Scout» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  12. «Scout magazine 33'rd edition by AGBU Scouts - Issuu». issuu.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
  13. Պետրոսյան, Սյուզաննա. «3-ամյա փողերախումբ – AGBU Scout» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.

Աղբյուրներ խմբագրել