Սարիղամիշ (Խարբերդի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարիղամիշ (այլ կիրառումներ)

Սարիղամիշ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1] կամ Արղանամադենի Բալուի գավառակում։

Գյուղ
Սարիղամիշ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Այլ անվանումներՍարըգամըշ, Սարըգամիշ, Սարըխամիշ, Սարըղաըշ, Սարիկամիշ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Սարիղամիշ (Խարբերդի գավառ) (Աշխարհ)##
Սարիղամիշ (Խարբերդի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել ու կողոպտվել է 1895 թվականին։ Հայերը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 80 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն ու արհեստներն էր։

Օգտակար հանածոներ խմբագրել

Գյուղում կային հանքային աղբյուրներ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Սարիղամիշն ուներ Ս. Սարգիս (կամ Ս. Աստվածածին) անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր հայկական վարժարան, որն ուներ 35 աշակերտ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 535

Աղբյուրներ խմբագրել