Սարիղամիշի ճակատամարտ (1920)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարիղամիշի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Սարիղամիշի ճակատամարտ (թուրքերեն՝ Sarıkamış Muharebesi), Հայաստանի առաջին հանրապետության տարածք ներխուժած թուրքական բանակի սանձազերծած հայ-թուրքական պատերազմի առաջին խոշոր ռազմական առճակատումը, որն ավարտվել է թուրքերի կողմից Սարիղամիշի և Կաղզվանի գրավմամբ[1]։
Թվական | սեպտեմբերի 29, 1920 |
---|---|
Մասն է | Թուրք-հայկական պատերազմ |
Վայր | Սարիղամիշ, Կարսի նահանգ |
Արդյունք | Թուրքերի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Հայաստանի Առաջին Հանրապետություն | Թուրքիա |
Հրամանատարներ | |
Թովմաս Նազարբեկյան Արտաշես Բաբայան | Քյազըմ Կարաբեքիր |
Կողմերի ուժեր | |
2,500 հետևակ
400 հեծյալ | 12-րդ ռազմական դիվիզիա |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Թուրքական 12-րդ բանակային զիվիզիան առաջորդում էր թուրք գեներալ, օսմանյան ռազմական հանցագործ Քյազըմ Կարաբեքիրը, ում ղեկավարած զինուժը ապօրինաբար հատել էր Հայաստանի սահմանները։
Նախապատմություն
խմբագրելԹուրքիայի քեմալական կառավարության և վերջինիս գլխավոր դաշնակից Բոլշևիկյան Ռուսաստանի համատեղ ջանքերով ձևավորած «Քարոզչության և գործողության» խորհուրդը սեպտեմբերի 18-ին ընդունում է բանաձև-փաստաթուղթ, որն ուղղված էր Հայաստանի Հանրապետության դեմ։ Դրանում առաջարկվում էր հնարավոր բոլոր միջոցները գործադրել Հայաստանի տարածքային ամբողջականության և ազգային անկախության դեմ։ Նախքան թուրք-հայակական պատերազմի սանձազերծումը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել էր գաղտնի համաձայնություն, որով թուրքերը պետք է արևմուտքից օկուպացնեին հայկական հողերը, իսկ ռուսները հընթացս խորհրդայնացնեին երկիրը՝ այն դիտարկելով իրավիճակի միակ լուծում։
Ելնելով վերջիններիս հանցավոր համաձայնությունից՝ թուրքական բանակը 1920 թվականի դեկտեմբերի 28-ին ներխուժում է Հայաստանի Հանրապետություն։ Թուրքական բանակի հրամանատար Քյազըմ Կարաբեքիրի տրամադրության տակ էր 12-րդ դիվիզիան՝ շուրջ 40 հազար զինվորորով։
Ճակատամարտ
խմբագրելՀայկական բանակը թվապես բավականաչափ կերպով զիջում էր թուրքականին։ Պատերազմի սկսելուն պես Հայաստանում հայտարարվում է զինապարտների և պահեստայինների համընդհանուր զորակոչ, որի արդյունքում խստորեն պատիժներ է սահմանվում (ընդհուպ մինչև գնդակահարություն) զինվորագրումից արհեստականորեն խուսափող դասալիքների նկատմամբ։
Հարկ է նշել, որ հայկական բանակի մի մասն էլ այս ժամանակահատվածում կայանված էր Դիլիջան-Իջևան շփման գծում՝ խորհրդային բանակի հնարավոր ինտերվացիան կանխելու համար։ Սեպտեմբերի 29-ին թուրք հրոսակները շարժվում են Սարիղամիշի ուղղությամբ։ Նրանց դեմ է դուրս գալիս Թովմաս Նազարբեկյանի և Արտաշես Բաբայանի գլխավորած հայկական զորաբանակը, սակայն թուրքերը կարողանում են օգտվել իրենց թվային առավելությունից և ճեղքել հայկական փոքրաթիվ ուժերի պաշտպանությունը։
Արյունարբու մարտերից հետո թուրքերը սեպտեմբերի 28-ին նվաճում են նախ Սարիղամիշը և ապա Կաղզվանը։ Վերջիններիս ուղի են բռնում դեպի Կարս։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Mehmet Saray: Kafkas araştırmaları, İstanbul Üniversitesi Edebiyat Fakültesi, 1996, page 101.