Սարիբեկ Վարդանյան

խորհրդային տնտեսական, պետական ​​և քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարիբեկ Մխիթարի Վարդանյան (մայիսի 3, 1926(1926-05-03) - նոյեմբերի 19, 1994(1994-11-19)), խորհրդային տնտեսական, պետական և քաղաքական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս[1]։

Սարիբեկ Վարդանյան
Ծնվել էմայիսի 3, 1926(1926-05-03)
Մահացել էնոյեմբերի 19, 1994(1994-11-19) (68 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունպետական գործիչ և քաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1926 թվականի մայիսի 3-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Սառնաղբյուր գյուղում։ 1941 թվականից զբաղվել է տնտեսական, հասարակական և քաղաքական աշխատանքով։ 1941 թվականից աշխատել է կոլտնտեսությունում, եղել է շարքային կոլտնտեսական, օղակավար, բրիգադիր, ընդունվել է ԽՄԿԿ շարքերը, այնուհետև 1968-1988 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Արարատի շրջանի Վեդի ավանի Աղասի Խանջյանի անվան կոլտնտեսության նախագահ։ 1988-1991 թվականներին եղել է Արարատի շրջխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։

Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 10-րդ և 11-րդ գումարումների պատգամավոր[2]։

Եղել է ԽՄԿԿ XXVII համագումարի պատվիրակ։

Մահացել է 1994 թվականի նոյեմբերի 19-ին։ Թաղված է Վեդու գերեզմանատանը։

Պարգևներ խմբագրել

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1986 թվականի հուլիսի 7-ի հրամանագրով Վարդանյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ հանձնելով Լենինի շքանշան և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալ։

Գրականություն խմբագրել

  • Асрян А. Г. Герои Социалистического Труда Советского Союза // Герои армяне. — Ер.: Амарас, 2015. — С. 253—328. — 360 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Вартанян Сарибек Мхитарович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  2. Deputaty Verkhovnogo Soveta Armi︠a︡nskoĭ SSR (ռուսերեն). Aĭastan. 1986.