Սարգիս Սարգսյան (փիլիսոփա)

հայ փիլիսոփա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Սարգսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Դոնիկի Սարգսյան (հոկտեմբերի 14, 1932(1932-10-14) կամ 1932[1], Ռուսե, Բուլղարիա - հոկտեմբերի 16, 2009(2009-10-16) կամ 2009[1], Սոֆիա, Բուլղարիա), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Միջազգային փիլիսոփայական ակադեմիայի ակադեմիկոս (1994)։ Սոֆիայի համալսարանի դասախոս։

Սարգիս Սարգսյան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1932(1932-10-14) կամ 1932[1] Ռուսե, Բուլղարիա
Մահացել էհոկտեմբերի 16, 2009(2009-10-16) կամ 2009[1] Սոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունփիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան և Սոֆիայի տեխնիկական համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերՍոֆիայի համալսարան (1957) և Սոֆիայի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր և փիլիսոփայական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն և հայերեն

Կենսագրություն

խմբագրել

Սարգիս Սարգսյանը ծնվել է 1932 թվականին Բուլղարիայի Ռուսե քաղաքում։ 1955 թվականին ավարտել է Սոֆիայի պետական համալսարանը։ 1996 թվականին համալսարանի արևելյան բանասիրության ֆակուլտետում հիմնադրել է հայկական բանասիրության բաժին և դասավանդել է հայկական մշակույթ, հայոց պատմություն, երկրագիտություն։ 1971-1973 թվականներին և 1986-1989 թվականներին, միաժամանակ՝ Սոֆիայի տեխնիկական համալսարանի պրոռեկտոր, 1976-1992 թվականներին՝ փիլիսոփայության ամբիոնի վարիչ, 1973-1978 թվականներին՝ բարձրագույն կրթության նախարարության հասարական գիտությունների բաժնի վարիչ, 1990-1999 թվականներին՝ Սոֆիայի սլավոնական համալսարանի պրոռեկտոր, 1999 թվականից՝ Վելիկոտռնովյան համալսարանի ուսանողների և ստաժորների ուսուցման կենտրոնի տնօրեն[2]։

Աշխատություններ

խմբագրել

Աշխատությունները (բուլղարերեն) վերաբերում են ժամանակակից հասարակագիտության, գաղափարախոսության մեջ փիլիսոփայության գրաված տեղին ու գործառույթին, իմացաբանությանը, մասնավորապես առաջնային ու երկրորդային որակների շուրջ ծավալած բանավեճերին[2][3]։

  • Բնագիտության փիլիսոփայություն, 1998 թ.
  • Հայաստան։ Հոգևոր և գիտական կյանքը դարերի ընթացքում, 2001 թ.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1014052475 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
  3. «ՀՊՏՀ Էլեկտրոնային գրադարան».
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Սարգսյան (փիլիսոփա)» հոդվածին։