Սարգիս Թևոսյան

հայ ճարտարագետ

Սարգիս Խաչատուրի Թևոսյան (մարտի 13, 1907(1907-03-13)[1][2], Դեվրլու, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 23, 1974(1974-11-23)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ ճարտարագետ-տեխնոլոգ, պետական գործիչ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1964

Սարգիս Թևոսյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1907(1907-03-13)[1][2]
ԾննդավայրԴեվրլու, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էնոյեմբերի 23, 1974(1974-11-23)[1][2] (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1934)[1]
Մասնագիտությունպետական գործիչ և ճարտարագետ-տեխնոլոգ
ԱշխատավայրՎանաձորի քիմիական գործարան[1] և Երևանի պետական համալսարան[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1934 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1945-1951 թվականներին կարբիդի գործարանի, 1951-1961 թվականներին՝ Կիրովականի քիմիական կոմբինատի տնօրեն, 1961-1965 թվականներին՝ ՀԽՍՀ Ժողտնտխորհի նախագահի առաջին տեղակալ, 1965-1969 թվականներին՝ սննդի արդյունաբերության նախարար, 1969-1971 թվականներին՝ քիմիայի վարչության պետ։ 1936-1951 թվականներին միաժամանակ դասավանդել է ԵՊԻ-ում։

 
Սարգիս Թևոսյանի հուշատախտակը Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայում

Նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ ընդլայնվել են ՀԽՍՀ քիմիայի, գունավոր մետալուրգիայի, ռադիոէլեկտրոնիկայի և սարքաշինության, էլեկտրատեխնիկական հաստոցաշինության, սննդի, թեթև արդյունաբերությունները։ 1957-1974 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր։ Թևոսյանի անունով են կոչվել Վանաձորի քիմիական տեխնիկումը և փողոց[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 429.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. К 100 летию со дня рождения Саркиса Хачатуровича Тевосяна
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 175