Սարգիս Թումանյան
Սարգիս Հմայակի Թումանյան (հունվարի 1, 1919, Երևան), հայ խորհրդային ինժեներ-հիդրոշինարար։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Սարգիս Հմայակի Թումանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1919 (102 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Աշխատավայր | Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | ԽՍՀՄ պետական մրցանակ |
ԿենսագրությունԽմբագրել
1943 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1956-1961 թվականներին աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի տնօրենի տեղակալ, 1961-1974 թվականներին՝ «Էլեկտրոն» գործարանի տնօրեն։ 1974 թվականից եղել է ՀԽՍՀ կենցաղային սպասարկման նախարար։ «Նաիրի» էլեկտրոնային հաշվողական մեքենաների ընտանիքի՝ սերիական արտադրության մեշ ներդրման աշխատանքների համար 1971 թվականներին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 237)։ |