Սարգիս Բ Վահրամյան

քաղաքական գործիչ

Սարգիս Բ Վահրամյան, Սարգիս Թմոգվեցի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), XIII դարի հայ իշխան, քաղաքական գործիչ, դիվանագետ։ Զաքարյանների Վահրամյան տոհմաճյուղից։ Սարգիս Ա Վահրամյանի թոռը։ Գործունեության մասին տեղեկությունները վերաբերում են 1230-1260-ական թվականներին։ Ընդունել է մոնղոլական գերիշխանությունը և պահպանել իր տիրույթներն ու իշխանությունը Թմոգվիում (Թմկաբերդ)։ Վրացական գահի ժառանգության հարցում պաշտպանել է վրաց թագավոր Գեորգի Լաշայի որդի Ուլու Դավթի թեկնածությունը՝ ընդդեմ Գեորգի Լաշայի քույր Ռուսուդանի որդի Նարին Դավթի։ Այդ նպատակով նախ մեկնել է (Անգուրակի և Վահրամյան Վահրամի հետ) Իկոնիայի սուլթանություն, կալանքից ազատել Ռուսուդանի սադրանքով ձերբակալված Ուլու Դավթին, ապա նրան ուղեկցել (Շահնշահի որդի Զաքարիայի և Վահրամյան Վահրամի որդի Աղբուղայի հետ) Ոսկե հորդա, որտեղից Բաթու խանը Սարգիս Բ Վահրամյանին և Ուլու Դավթին ուղարկել է Կարակորում։ Սարգիս Բ Վահրամյանի ջանքերով Ուլու Դավիթը Մանգու խանից ստացել է Արևելյան Վրաստանի գահը։ Ժամանակակիցները Ուլու Դավթին կոչել են «Վահրամուլ թագավոր», այսինքն՝ Վահրամի դրած թագավոր։ Վրաց պատմիչները Սարգիս Բ Վահրամյանին անվանում են «այր գիտուն և փիլիսոփա և ճարտասան»։ Որոշ վրացագետներ ոչ թե Սարգիս Ա Վահրամյանին, այլ Սարգիս Բ Վահրամյանին են համարել «Դիլարգեթիանի» պոեմի հեղինակ և Ֆահրեդդին Ասադ Դուրգանիի «Վիս և Ռամին» ստեղծագործության թարգմանիչ։

Սարգիս Բ Վահրամյան
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 216.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 216