Սարգիս Բալթայան Կրտսեր

դաշնակահար

Սարգիս Կարոյի Բալթայան (Սարգիս Բալթայան Կրտսեր) (1976, Պլովդիվ, Բուլղարիա), հայազգի դաշնակահար, Կարո Բալթայանի որդին, Արուսյակ Բալթայանի եղբայրը։

Սարգիս Բալթայան Կրտսեր
Ծնվել է1976
Պլովդիվ, Բուլղարիա
Երկիր Բուլղարիա
Մասնագիտությունդաշնակահար և երաժիշտ

Կենսագրություն խմբագրել

Սարգիս Բալթայան Կրտսերը ծնվել է 1976 թվականին, Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում[1]։ Պապը՝ Սարգիս Բալթայանը և հայրը՝ Կարո Բալթայանը, նույնպես եղել են երաժիշտ։

Սարգիս Բալթայան Կրտսերն ավարտել է Ատելայտի (ԱՄՆ) երաժշտական քոլեջը։ Քրոջ՝ Արուսյակի հետ 1999 թվականին հրավիրվել է Լոս Անջելես՝ հանդես գալու միջազգային գալա համերգում, 2000 թվականին Լաս Վեգաս՝ դաշնամուրի մանկավարժության համաշխարհային կոնվենցիային։

«Դոբրին Պետհով» երաժշտական բարձրագույն դպրոցում շահել է կրթաթոշակ՝ Կալիֆոռնիայի Հարավային համալսարանում սովորելու համար։

2002-2006 թվականին եղել է պրոֆեսոր Ջ. Փերիի օգնական-դասախոս, 2005-2008 թվականին՝ Կալիֆոռնիայի պետական համալսարանի դաշնամուրի ֆակուլտետի անդամ, որից հետո՝ Ալաբամայի համալսարանի (ք. Հանդսվիլ) երաժշտության դոցենտ։

Եղել է «Դաշնամուրի վիրտուոզներ» (1987, Չեխոսլովակիա), USC դաշնամուր համերգ-մրցույթի և այլ միջազգային մրցույթների դափնեկիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Гаро Балтаян | Вестник "ДУМА"». duma.bg. Վերցված է 2023 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։