Սարգիս Այվազյան
հայ քանդակագործ, նկարիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Ազատի Այվազյան (փետրվարի 23, 1926, Գոգարան, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, քանդակագործ։
Սարգիս Այվազյան | |
---|---|
Ծնվել է | 1926 փետրվարի 23 |
Ծննդավայր | Գոգարան, Լոռու մարզ |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ |
Գործունեություն
խմբագրել1960-1970-ական թվականներին Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի և Մեծ Եղեռնի թեմաներով ստեղծել է նկարաշարեր, «Սայաթ-Նովա», «Կոմիտաս», «Պարույր Սևակ», «Հովհաննես Շիրազ» և այլ դիմանկարներ, հայկական բնապատկերներ։
1976-1977 թվականներին կերտել է զորավար Անդրանիկի կիսանդրին, ծննդավայրում՝ հայրենական պատերազմում (1941-1945) զոհված համագյուղացիների հուշարձանը, 1988-1990 թվականներին՝ «Զորավար Անդրանիկ» պղնձակոփ, 16 մետր բարձրությամբ ձիարձանը (կանգնեցվել է ՀՀ Տավուշի մարզի Նավուր գյուղի մոտակա բլրի վրա)[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.