Սարգիս Ալեքսանյան (քաղաքական գործիչ)

քաղաքական գործիչ

Սարգիս Ռոբերտի Ալեքսանյան (նոյեմբերի 30, 1983(1983-11-30), Բերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ։

Սարգիս Ալեքսանյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
 
Կուսակցություն՝ Լուսավոր Հայաստան
Կրթություն՝ ՀԱՊՀ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 30, 1983(1983-11-30) (40 տարեկան)
Ծննդավայր Բերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Սարգիս Ալեքսանայնը ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 30-ին, Տավուշի մարզի Բերդավան գյուղում[2]։

Կրթություն խմբագրել

2005 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի համակարգչային համակարգերի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետը՝ որպես տեղեկատվական համակարգերի (IS) մասնագետ։ 2009 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով ճարտարագիտության մագիստրոսի կոչում։ 

Աշխատանք խմբագրել

2009-2010 թվականներին եղել է «Իմեքս Գրուպ» ՍՊԸ ինժեներական պատվերներ իրականացնող։ 2010 թվականին «Ինտեր լոտո» ՍՊԸ-ում աշխատել է որպես համակարգչային օպերատոր։ 2013-2018 թվականներին «Հորիզոն» ՍՊԸ-ում աշխատել է որպես ճարտարագետ[3]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2017 թվականին առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու «Ելք» դաշինքի համապետական ցուցակով[4]։ 2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ցուցակով։ Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ է։

Ընտանեկան կարգավիճակ խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները».
  2. ԱԺ պատգամավոր Սարգիս Ալեքսանյան
  3. Ալեքսանյան, Սարգիս. «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ • ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցություն». Լուսավոր Հայաստան կուսակցություն. Վերցված է 09/03/2019-ին.
  4. «ԵԼՔ դաշինքի համապետական ցուցակը». Լուսավոր Հայաստան Կուսակցություն. Վերցված է 09/03/2019-ին.