Սավուրի գավառակ
Սավուր, գավառակ Հայոց Միջագետքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթում` Մարդինի գավառում։ Կենտրոնը Սավուր ավանն էր։
Գավառակ | |
---|---|
Սավուր | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ |
Գավառ | Մարդինի գավառ |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), ալք[1], քրդեր |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ[1], այլ |
Տեղաբնականուն | Սավուրցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Տարածքը լեռնային էր և անմատչելի։
ՊատմությունԽմբագրել
Հայերն ունեին կիսանկախ վիճակ։ Նրանք հարկատու էին միայն իրենց մելիքներին։ Թուրքերի դեմ պայքարի էին դուրս գալիս, հաճախակի էլ սավուրցիներին էին միանում նաև քրդերը։ Գավառակի հայերը զանգվածաբար կոտորվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց ունեցվածքը կողոպտվել է։ Կենդանի մնացածներից քչերին է հաջողվել ապաստանել օտար երկրներում։
ՊատմությունԽմբագրել
1890-ական թվականներին ուներ 3000 հայ բնակիչ, իսկ 1914 թվականին ուներ շուրջ 6000 հայ բնակիչ։ Գավառակում բնակվում էին նաև քրդեր։ Տեղի հայերը աշխատասեր էին և համերաշխ էին այլազգիների հետ։
ՊատմությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում էր հացահատիկի, խաղողի և պտուղների մշակությամբ, անասնապահությամբ, պարտիզպանությամբ և արհեստներով` մասնավորապես զինագործությամբ, դարբնությամբ, հյուսնությամբ, խեցեգործությամբ ու կտավագործությամբ[1]։
ԱղբյուրներԽմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն