Սասկիա Բարտուսյակ

ֆուտբոլիստ

Սասկիա Բարտուսյակ (գերմ.՝ Saskia Bartusiak; սեպտեմբերի 9, 1982(1982-09-09)[1][2], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստուհի, Գերմանիայի կանանց ազգային հավաքականի խաղացող, հանդես է գալիս պաշտպանի դիրքում։ Աշխարհի չեմպիոն (2007), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2009 և 2013), Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր (2008), Ամառային օլիմպիական խաղերի օլիմպիական չեմպիոնուհի (2016)։

Սասկիա Բարտուսյակ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 9, 1982(1982-09-09)[1][2] (41 տարեկան)
Ծննդավայր Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 60 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան և կենտրոնական պաշտպան

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

1996 թվականից Բարտուսյակը հանդես է եկել «Ֆրանկֆուրտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմի կազմում, սակայն 2005 թվականին տեղափոխվել է «Ֆրանկֆուրտ» կանանց ֆուտբոլային ակումբի կազմ, հանդես գալով կանանց Բունդեսլիգայում։ «Ֆրանկֆուրտի» կազմում Բարտուսյակը դարձել է պաշտպանության կարևոր խաղացող։ Հետագա տարիներին նա թիմի հետ նվաճել է ՈՒԵՖԱ գավաթի (2005/06 և 2007/08 մրցաշրջաններում), կանանց Բունդեսլիգայի (2006/07 և 2007/08) և Գերմանիայի գավաթի (2006/07, 2007/08 և 2010/11) տիտղոսները[3]։

Հավաքականում խմբագրել

Սասկիա Բարտուսյակը հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի ապրիլին՝ Նիդեռլանդների դեմ խաղում։ 2007 թվականի աշխարհի առաջնությունում նա պահեստային խաղացող էր, սակայն դրանից հետո միջազգային խոշոր մրցաշարերում նա մշտապես խաղում էր հիմնական կազմում[3]։ 2013 թվականի նոյեմբերի 27-ին Խորվաթիայի դեմ խաղում 2015 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում խփեց իր առաջին և առայժմ միակ գոլը հավաքականի կազմում[4]:.

Գոլեր հավաքականի կազմում խմբագրել

Սասկիա Բարտուսյակի գոլերը Գերմանիայի հավաքականում[4]
թվական Տեղ Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցախաղ
1. 27 նոյեմբեր, 2013 Օսյեկ, Խորվաթիա   Խորվաթիա 8:0 8:0 Աշխարհի առաջնություն 2015, ընտրական մրցաշար
2. 22 հուլիս, 2016 Պադերբորն, Գերմանիա   Գանա 5:0 11:0 Ընկերական խաղ
3. 6 օգոստոս, 2016 ՍանՊաուլու, Բրազիլիա   Ավստրալիա 2:2 2:2 Օլիմպիական խաղեր 2016

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

«Ֆրանկֆուրտ» խմբագրել

  • ՈՒԵՖԱ գավաթ․ հաղթող (3) 2005/06, 2007/08, 2014/15
  • Բունդեսլիգա․ հաղթող (2) 2006/07, 2007/08
  • Գերմանիայի գավաթ․ հաղթող (4) 2006/07, 2007/08, 2010/11, 2013/14

Հավաքականում խմբագրել

  • Աշխարհի առաջնություն․ հաղթող (1) 2007
  • Եվրոպայի առաջնություն․ հաղթող (2) 2009, 2013
  • Օլիմպիական խաղեր․ բրոնզե մրցանակակիր (1) 2008; ոսկի (1) 2016
  • Ալգարվեի գավաթ․ հաղթող (1) 2012
  • Եվրոպայի առաջություն (մինչև 19 տարեկան)․ հաղթող (1) 2000

Անհատական խմբագրել

  • Արծաթյա դափնու տերև[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 «Nationalspielerin Saskia Bartusiak» (գերմաներեն). DFB.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  4. 4,0 4,1 «Players Info Bartusiak». DFB. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  5. «saskia-bartusiak.de». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել