Սառը սուրճ կամ այս-սուրճ, սառույցով սուրճ, սրճային ըմպելիքների մատուցման եղանակ[1]։ Հաճախ օգտագործվում է որպես զովացուցիչ ըմպելիք, հատկապես ամռանը։

Սառը սուրճ
Բաղադրամասերսուրճ և սառույց
 Iced coffee Վիքիպահեստում
Սերուցքով սառը սուրճ, որը ներկայացվել է Գերմանիայում

Պատրաստում խմբագրել

Կան սառը սուրճ պատրաստելու մի քանի եղանակներ։ Առաջին դեպքում պատրաստի տաք ըմպելիքը սառչում է պահանջվող ջերմաստիճանում, երկրորդ դեպքում` սուրճը պատրաստվում է ջրի մեջ աղացած հատիկների ներծծման միջոցով (օրինակ` ֆրենչ-պրեսսի միջոցով), որից հետո քամվում է[2]։

Հաճախ սառը սուրճը պատրաստվում է այս կամ այն սրճային ըմպելիքի տաք անալոգի նման։ Այսպես, կա «սառը լատտե», «սառը մոկկո»[3][4]։ Այս ըմպելիքները պատրաստվում են տաք էսպրեսոն անհրաժեշտ քանակությամբ սառեցված կաթի հետ խառնելու միջոցով։

Մատուցում խմբագրել

Սառը սուրճը կարող է մատուցվել ինչպես արդեն սառեցված, այնպես էլ տաք, բայց ցանկալի քանակությամբ սառույցով լցված վիճակում։

Քանի որ շաքարը վատ է լուծվում սառը հեղուկի մեջ, սառը սուրճին սովորաբար ավելացնում են շաքարով մրգահյութ կամ շաքարի փոխարինիչներ[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «5 cafés à infusion froide pour passer à travers la saison chaude». Le Journal de Montréal. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  2. ICED COFFEE? NO SWEAT New York Times, June 27, 2007 (անգլ.)
  3. anon., Ice-cream and Cakes: A New Collection of Standard Fresh and Original Receipts for Household and Commercial Use, Charles Scribner's Sons, 1883, p. 98
  4. Table Talk 4 (Jan-Dec 1889), Table Talk Publishing Company, Philadelphia, p. 149
  5. Doctor, Vikram (2012 թ․ ապրիլի 20). «Coffee Song: A rethink on Coffee». The Economic Times. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.