Սառա Սադիկովա

Թաթար երգչուհի, դերասանուհի, կոմպոզիտոր

Սառա Սադիկովա (թաթ.՝ Sara Ğarif qızı Sadıyqova, նոյեմբերի 1, 1906(1906-11-01)[1], Կազան, Ռուսական կայսրություն - հունիսի 7, 1986(1986-06-07)[1], Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թաթար կոմպոզիտոր, դերասանուհի և երգչուհի։ Նա առաջին պրոֆեսիոնալ կին կոմպոզիտորն էր թաթարների մեջ։ ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1984)։ Թաթարական Ինքնավար ՍՍՀ ժողովրդական արտիստ (1977)։

Սառա Սադիկովա
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1906(1906-11-01)[1]
ԾննդավայրԿազան, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 7, 1986(1986-06-07)[1] (79 տարեկան)
Մահվան վայրԿազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿազանի Նովո Տատարսկի սլոբոդայի թաթարական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Մասնագիտությունօպերային երգչուհի և կոմպոզիտոր
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներÄlfiä Aydarskaya?
 Sara Sadykova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սառա Սադիկովան ծնվել է 1906 թվականի նոյեմբերի 1-ին Կազանի կենտրոնում, Պարիժսկայա Կոմունա փողոցում, թիվ 18 տանը։ Ծնվելիս ստացել է Բիբիսարա անունը։

Ծնողներն էին Գարիֆ և Բիբիգաիշա Սադիկովները, պապիկը՝ Ահմադշան (ծառայում էր որպես Կազանի նավամատույցի գանձապահ Բիշբալտա (Ադմիրալտեյսկայա) բնակավայրում)։

Սովորել է Ֆաթիհա Այտովայի հայտնի թաթարական կանանց գիմնազիայում, ապա Կազանի մանկավարժական քոլեջում։

1922-1928 թվականներին սովորել է մեներգեցողության դասարանում, 1934-1938 թվականներին թաթարական օպերային ստուդիայում, ապա Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում։ Նրա ուսուցիչներից են Ցիբուշչենկոն և Մարիա Գրիգորիևնան։

1930-1934 թվականներին աշխատել է Կազանում՝ Թաթարական պետական ​​ակադեմիական թատրոնի թատերախմբում։

1938-1948 թվականներին՝ Թաթարական օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։

Սադիկովան մահացել է 1986 թվականի հունիսի 7-ին։ Նրան թաղել են Կազանի թաթարական գերեզմանատանը։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Շուրջ 400 երգեր
  • Երաժշտություն 18 ներկայացման համար

Երաժշտական կոմեդիաներ Ռ․ Գ․ Գուբայդուլինի հետ համագործակցությամբ՝

  • «Мәхәббәт җыры» (Սիրո երգը), 1971
  • «Кияүләр» (Փեսացուներ), 1972

Թատերական աշխատանքներ խմբագրել

  • «Սանիա» (Գ․ Ալմուհամեդովի, Վ․ Բինոգրադովի, Ց․ Գաբաշի օպերան)
  • «Փախչողը» Ահմեդ Ֆայզի և ն․ Ժիգանով (Ռայհան)
  • «Գալիյաբանու» Մ․ Ֆայզի
  • «Ոտնամաններ», «Իլդար» и «Կանդր գետի վրա» Ք․ Տինչուրին և Ս․ Սայդաշև
  • «Наёмщик» Տ․ Գիզզատ և Ս․ Սայդաշև
  • «Արշին մալ ալան» Ու․ Հաջիբեկով (Ասիա)

Մրցանակներ, պարգևներ խմբագրել

  • Թաթարական ՍՍՀ վաստակավոր արտիստ (1939)
  • Թաթարական ՍՍՀ ժողովրդական արտիստ(1977)
  • ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ(1984)
  • Գ․ Տուկայի անվան Թաթարստանի պետական մրցանակ[2] (1990, հետմահու)

Հիշատակ խմբագրել

  • Սառա Սադիկովայի անվան թանգարան և դպրոց (Թաթարստանի Ապաստովսկի շրջանի Տուտաևո գյուղ, 2006)[3]
  • Սառա Սադիկովայի անվան փողոցներ Կազանում և Ապաստովո գյուղում(Թաթարստան)[3]
  • Սադիկովայի անվան համերգասրահ (Նաբերեժնիե Չելնի, Թաթարստանի Հանրապետություն)
  • 2021 թվականի փետրվարի 19-ին Կազանի պատմական կենտրոնում Սառա Սադիկովայի պատվին հուշատախտակ է բացվել Կարիմ Տինչուրին փողոցի թիվ 7ա տան ճակատին։ Հուշատախտակի վրա գրված է Թաթարստանի Հանրապետության երկու պաշտոնական լեզուներով՝ թաթարերեն և ռուսերեն․ «1963-1977 թվականներին այս տանը ապրել է նշանավոր դերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր Սառա Սադիկովան»։

Գրականություն խմբագրել

  • Зайнашева, Гульшат Хисамовна. Песня — её крылья. — «Азат хатын», 1965, № 1.
  • Я. Нурлыгаянов. Родник мелодий. — «Казан утлары», 1973, № 2.
  • К. Тимбикова. О песне. — «Азат хатын», 1979, № 3 (на татарском языке).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Սադիկովա» հոդվածին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. http://gabdullatukay.ru/rus/tukay-prize/laureates/, Лауреаты премии Тукая
  3. 3,0 3,1 «Музей Сара Садыковой». Официальный сайт администрации Апастовского муниципального района. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.