Սառա Կնաուս (անգլ.՝ Sarah Knauss, սեպտեմբերի 24, 1880(1880-09-24), Հոլիվուդ, Լուզերն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - դեկտեմբերի 30, 1999(1999-12-30), Ալլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի երկարակյաց կին, 1998 թվականի ապրիլի 16-ից մինչև 1999 թվականի դեկտեմբերի 30-ը համարվել է երկրագնդի ամենատարեց բնակիչը։ Համարվում է ԱՄՆ-ի ամենածեր փաստաթղթավորված բնակչուհին, ինչպես նաև ողջ պատմության ընթացքում ամենատարեց մարդը, որի տարիքը չի ժխտվում։

Սառա Կնաուս
անգլ.՝ Sarah Knauss
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 24, 1880(1880-09-24)
ԾննդավայրՀոլիվուդ, Լուզերն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 30, 1999(1999-12-30) (119 տարեկան)
Մահվան վայրԱլլենթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԳերեզմանԳրանդվիու գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Փենսիլվանիա նահանգի Հոլիվուդ քաղաքում։ Ծնողները եղել են Ուոլթեր և Ամելիա Քլարկները[1]։ 1901 թվականին Սառան ամուսնացել է Աբրահամ Լինքոլն Քնաուսի հետ, որը սկզբից եղել է կաշեգործ, հետագայում՝ Պենսիլվանիա նահանգի հանրապետական առաջնորդ։ Մինչ ամուսնանալը Սառան եղել է ապահովագրության մենեջեր, ամուսնությունից հետո զբաղվել է տնային տնտեսությամբ։ Նրանց միակ երեխան՝ Քեթրինը, ծնվել է 1903 թվականին և մահացել 2005 թվականին՝ 101 տարեկան հասակում։ Սառայի ամուսինը մահացել է 1965 թվականին՝ 86 տարեկան հասակում։ 117 տարեկան հասակում Սառան ճանաչվել է աշխարհի ամենատարեց մարդը։ Երբ նրա ընտանիքը նրան տեղյակ է պահել այդ մասին, Սառան ի պատասխան ժպտացել է և ասել. «Դե ինչ»։

 
Սառան 17 տարեկանում, 1897 թվական

Սառան մահացել է բնական մահով 1999 թվականի դեկտեմբերի 30-ին՝ տոնակատարությունից 33 ժամ առաջ։ Նա եղել է ծերանոցում, որտեղ ապրել է 9 տարի։ Ապրել է 119 տարի և 97 օր։ Մահից առաջ ընտանիքում եղել է վեց կենդանի սերունդ[2][3][4][5][6][7]։

Կնաուսը վերապրել է յոթ պատերազմ, որոնք տեղի են ունեցել Միացյալ Նահանգների 23 նախագահների կառավարման տարիների ընթացքում։

Ճանաչվել է Գինեսի ռեկորդ՝ որպես աշխարհի ամենատարեց ողջ մարդը՝ 1998 թվականի ապրիլի 16-ից մինչև նրա մահվան հաջորդ տարին։

Մահից հետո Սառա Կնաուսը իր հիմնական օրգանները նվիրել է Հարվարդի բժշկական դպրոցին, որպես գիտնականների կողմից կատարված գիտական ուսումնասիրություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «South Bethlehem 1890 Census». bethlehempaonline. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  2. Merrill, Gary F. (2015 թ․ փետրվարի 3). Our Aging Bodies. New Brunswick, New Jersey: Rutgers University Press. ISBN 9780813575261. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. «Nothing Fazes Oldest Woman». Associated Press. 1998 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. «World's Oldest Person Dies. She is the Oldest Verified American in History». The Guardian. London, England. 2000 թ․ հունվարի 1. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. «Sarah Knauss, World's Oldest Person Dies at 119». The Nevada Daily Mail. Harrisburg, Pennsylvania. Associated Press. 1999 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  6. «World's Oldest Person Misses Millennium». CNN via WebCite. Վերցված է 2008 թ․ մարտի 23-ին.
  7. Harris, Timothy (2009). Living to 100 and Beyond. Winsted, CT: ACTEX Publications. էջ 85. ISBN 978-1566986991. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել