Սառա Լալամա
Սառա Լալամա (արաբ․՝ سارة لعلامة, փետրվարի 14, 1993, Կոնստանտինա, Ալժիր), ալժիրցի թատրոնի դերասանուհի, որը սկսել է իր թատերական կարիերան Ֆրանսիայում։ Վերապատրաստված լինելով Տուլոնի տարածաշրջանային կոնսերվատորիայում, 2013 թվականին Ալժիրում նա սկսել է իր հեռուստատեսային հաջողակ կարիերան, որտեղ էլ նա հայտնի է դառնում որոշ արտադրություններում իր ներգրավածությամբ։
![]() | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1993 (31 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ակտիվ շրջան | 2013 - առ այսօր |
Հեռուստատեսային կարիերա
խմբագրելAsrar el madi (2013)
խմբագրելՍառա Լալաման խաղացել է իր առաջին գլխավոր դերը Ալժիրի հեռուստատեսությամբ «Ալժիր 3» հեռուստասերիալում, որը հեռարձակվել է Ռամադանի ամսում, ինչը դերասանուհուն մեծ հաջողություն բերեց։
Սելամին՝ լինելով ռեժիսոր, քասթինգների միջոցով գտնում է այնպիսի հայտնի ալժիրյան դերասանուհիների, ինչպիսիք են Բայիա Ռաչեդին կամ Սերուտի Ռանիան։ Սառան խաղում է երիտասարդ աղջիկ Նուրհեյնի դերը, ում մեծացրել էր իր մայրը, որն էլ իրենից ինչ-որ մութ գաղտնիք էր պահում։ Այս շարքի շարունակությունը կնկարահանվի առանց Սառայի, ով չէր հրաժարվել աշխատել տվյալ արտադրության հետ, սակայն խիստ զբաղված էր Ֆրանսիայի իր համալսարանի օտար լեզուների դասերով[1]։
La classe (2014)
խմբագրելԱյս շարքը, որը նույնպես թողարկվել է Ռամադանի ընթացքում, Սառան փոխում է ժանրերը և խաղում է կատակերգությունում Միսս Դունիայի՝ անգլերենի ուսուցչի դերը, ում գործընկերը արհեստավոր էր։
Hob fi qafass el itiham (2015)
խմբագրել2015 թվականին Սառա Լալաման ետ է վերադառնում հեռուստատեսություն՝ խաղալու Յամինի դերը՝ այնպիսի հայտնի դերասաններին դեմ առ դեմ կանգնելով, ինչպիսիք են Մոհամեդ Էջայմին, Բայիա Ռաչեդին և այլք։ Եվ կրկին նա ներկայանում է դրամայում, որը պետք է հեռարձակվի «սուրբ ամսվա» ընթացքում առաջին անգամ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Site À nous les écrans Արխիվացված 2015-07-08 Wayback Machine.
- ↑ (ar) Interview de l'actrice et bande annonce sur Algérie 3
Արտաքին հղումներ
խմբագրել- Հարցազրույց DZGEN-ին Արխիվացված 2016-03-03 Wayback Machine