Սառա Գադոն (անգլ.՝ Sarah Gadon, ապրիլի 4, 1987(1987-04-04), Տորոնտո, Կանադա), կանադացի դերասանուհի, որը հայտնի է Դեյվիդ Քրոնենբերգի «Վտանգավոր մեթոդ», «Կոսմոպոլիս», «Աստղային քարտեզ», Դենի Վիլնյովի «Թշնամի» ֆիլմերում և «11.22.63» սերիալում խաղացած դերերով։

Սառա Գադոն
անգլ.՝ Sarah Gadon
Ծնվել էապրիլի 4, 1987(1987-04-04) (36 տարեկան)
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
ԿրթությունՏորոնտոյի համալսարան, Claude Watson School for the Arts? և Innis College?
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, ֆոտոմոդել և ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ
sarahgadon.ir

Կենսագրություն խմբագրել

Սառա Գադոնը ծնվել է Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում։ Սառայի հայրը հոգեբան է, մայրը՝ ուսուցչուհի[1]։ Ունի մեծ եղբայր՝ Ջեյմսը։ Դերասանուհին ունի անգլիական և իտալական արմատներ[2]։ Մանուկ հասակում Գադոնը հաճախել է Բալետի ազգային դպրոց, պատանեկության տարիներին՝ Քլոդ Ուոթսոնի թատերական դպրոց[3]։ 2005 թվականին ավարտել է Վոգան Ռոուդ ակադեմիան (անգլ.՝ Vaughan Road Academy)[4], իսկ 2014 թվականին՝ Իննիս քոլեջը (Տորոնտոյի համալսարանին կից) «կինեմատոգրաֆիա» մասնագիտությամբ[5][6]։

Կարյերա խմբագրել

Սառան կինոյում սկսել է նկարահանվել 10 տարեկանից[7]։ Նրա առաջին դերը եղել է «Նրան անվանում էին Նիկիտա» հայտնի սերիալի էպիզոդներից մեկում Յուլիայի դերը։ Հաջորդ տարիների ընթացքում Սառան էպիզոդիկ դերեր է ստացել տարբեր հեռուստասերիալներում՝ «Վախենու՞մ ես դու մթությունից» Մոնիկայի դերը, «Կյանքում երկու անգամ», «Երբ սրտերը բաբախում են տակտով», «Իքս մուտանտներ» և «Բժիշկ»։ Նա ունի խաղացած նաև մի շարք հեռուստատեսային դերեր։ Նկարահանվել է «Ինչ են սովորում աղջիկները», «Մայրիկը գործադուլ է հայտարարել», «Կադետ Քելին», «Հասարակության երեխան» և «Հարազատները» ֆիլմերում։

Դերասանուհին նկարահանվել է Դեյվիդ Քրոնենբերգի երեք՝ «Վտանգավոր մեթոդ», «Կոսմոպոլիս», «Աստղային քարտեզ», ֆիլմերում։ 2011 թվականին Դենիել Քրեյգի, Ռեյչել Ուայզի և Նաոմի Ուոթսի հետ համատեղ նկարահանվել է «Երազանքների տուն» առեղծվածային թրիլլերում, իսկ 2013 թվականին՝ Դենի Վիլնյովի հոգեբանական դետեկտիվ «Թշնամի» ֆիլմում, որտեղ խաղացել է Ջեյք Ջիլենհոլի երկու կերպարներից մեկի կնոջ դերը։

2014 թվականին Գադոնը «Անհավանական Սարդ-մարդը 2» ֆիլմում հնչյունավորել է արհեստական ինտելեկտը, ինչպես նաև «Դրակուլա» պատկերում խաղացել է գլխավոր հերոսի կնոջ դերը։ 2016 թվականին կայացել է Սթիվեն Քինգի վեպի հիման վրա նկարահանված «11.22.63» մինի-սերիալի պրեմիերան։ Սառա Գադոնը սերիալում խաղացել է Ջեյմս Ֆրանկոյի սիրելիի դերը, որին նա հանդիպել է ճանապարհորդության ժամանակ։

2018 թվականին Սառա Գադոնը նկարահանվել է Քսավյե Դոլանի «Ջոն Ֆ.Դոնովանի մահը և կյանքը» ֆիլմում։ 2019 թվականին լույս է տեսել «Իսկական դետեկտիվ» սերիալի 3-րդ եթերաշրջանը, որտեղ Գադոնը ներկայացել է վավերագրող ռեժիսորի կերպարով։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրնակ անվանում Դեր
1998 ս Նրան անվանում էին Նիկիտա La Femme Nikita Յուլիա
1999 ս Վախենու՞մ ես դու մթությունից Are You Afraid of the Dark? Մոնիկա
2000 ս Կյանքում երկու անգամ Twice in a Lifetime երիտասարդ Լաուրա Բերնհեմ
2000 հֆ Այլ ես The Other Me Հիզեր
2000 ս Երբ սրտերը բաբախում են տակտով In a Heartbeat Ջենիֆեր
2001 հֆ Ինչ են սովորում աղջիկները What Girls Learn Սամանատա
2002 հֆ Հասարակության երեխան Society's Child Նիկի
2002 ս Իքս մուտանտներ Mutant X Քեթրին Հարթման
2002 հֆ Կադետ Քելին Cadet Kelly Ամանդա
2002 հֆ Մայրիկը գործադուլ է հայտարարել Mom's on Strike Ջեսիկա Հարիս
2003 ս Բժիշկ Doc Թերի Լյուսի
2003 ս Իմ հայրը ռոք աստղ է My Dad the Rock Star Ալիսա
2004 ս Հրաշքների երկիր This Is Wonderland Զոյա Քելսի
2004 ֆ Հարազատները Siblings Մարգարետ
2006-2007 ս Ռուբի Գլում Ruby Gloom Ռուբի Գլում
2008 ս Թեժ կետ Flashpoint Տաշա Ֆեդֆորդ
2009 ս Աարոն Սթոուն Aaron Stone բժիշկ Մարտին
2011 ֆ Վտանգավոր մեթոդ A Dangerous Method Էմմա Յունգ
2011 ֆ Երազանքի տուն Dream House Սինդի
2012 ֆ Կոսմոպոլիս Cosmopolis Էլիս Շիֆրին
2012 ս Աաշխարհ առանց ավարտի World Without End Ֆիլիպա
2013 ֆ Թշնամի Enemy Հելեն
2013 ֆ Բել Belle Էլիզաբեթ
2014 մֆ Իրական սկյուռ The Nut Job Լանա
2014 ֆ Անհավանական Սարդ-մարդը 2 The Amazing Spider-Man 2 Քարի, արհեստական բանականություն Օսկորպ
2014 ֆ Աստղային քարտեզ Maps to the Stars Քլարիս Թագարթ
2014 ֆ Դրակուլա Dracula Untold Միրենա / Մինա
2015 ֆ Լոնդոնյան արձակուրդներ A Royal Night Out արքայադուստր Եղիսաբեթ
2016 ֆ Լուի Դրաքսի իններորդ կյանքը The 9th Life of Louis Drax Նատալի
2016 ս 11.22.63 11.22.63 Սեյդի Դանհիլ
2018 ֆ Ջոն Ֆ.Դոնովանի մահը և կյանքը The Death and Life of John F. Donovan Լիզ Ջոնս
2019 ս Իսկական դետեկտիվ True Detective Էլիզա Մոնթգոմերի

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ կամ սերիալ Արդյունք
2001 Երիտասարդ դերասան Հեռուստատեսային ֆիլմում լավագույն դերասանական կազմ Այլ ես Առաջադրված
2008 Ջեմինի Անիմացիոն սերիալի լավագույն անհատական կամ կոլեկտիվ կատարում Ռուբի Գլում Առաջադրված
2009 ACTRA Award Լավագույն կանացի դեր Թեժ կետ Առաջադրված
2013 Vancouver Film Critics Circle Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Կոսմոպոլիս Հաղթանակ
2014 Canadian Screen Awards, CA Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Թշնամի Հաղթանակ
2014 International Online Cinema Awards Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Թշնամի Առաջադրված
2015 Vancouver Film Critics Circle Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Թշնամի Առաջադրված
2016 ACTRA Awards Կանադայի կինոարտադրությունում ունեցած ավանդի համար Հաղթանակ
2018 ACTRA Awards Լավագույն կանացի դեր Ալիաս Գրեյս Առաջադրված
2018 Canadian Screen Awards Լավագույն կանացի դեր Ալիաս Գրեյս Հաղթանակ
2018 Online Film & Television Association Լավագույն կանացի դեր Ալիաս Գրեյս Առաջադրված
2019 Canadian Screen Awards Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Մեծ մռայլ օրեր Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brian D. Johnson Sarah Gadon: this smart blonde didn’t let Cannes go to her head(անգլ.) // Maclean's : journal. — 2012.
  2. Canada, HELLO!. «Take Five With...Sarah Gadon: My top movie picks». ca.hellomagazine.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
  3. «A Dangerous Method -Cast and Crew». Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. Alison Broverman (2010-06). «Sarah Gadon Our area's star-in-waiting dishes on her spooky new TV show, a recent brush with Bond and growing up in Bayview». Bayview Post via postcity.com. Post City Magazines, Inc. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. «Q&A with 'Rising Star' and Cinema Studies student Sarah Gadon». University of Toronto. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. «Actors, screenwriters, alumni and students celebrate re-opening of Innis Town Hall». University of Toronto News. 2015 թ․ մարտի 13. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  7. Sarah Gadon: Biography