Դենի Վիլնյով

կինոռեժիսոր, սցենարիստ

Դենի Վիլնյով (ֆր.՝ Denis Villeneuve, հոկտեմբերի 3, 1967(1967-10-03)[1][2][3], Բեկանկուր, Centre-du-Québec, Քվեբեկ, Կանադա[4]), ֆրանկոկանադացի կինոռեժիսոր և սցենարիստ։

Picto infobox cinema.png
Դենի Վիլնյով
ֆր.՝ Denis Villeneuve
Denis Villeneuve Cannes 2018.jpg
Ծնվել էհոկտեմբերի 3, 1967(1967-10-03)[1][2][3] (54 տարեկան)
ԾննդավայրԲեկանկուր, Centre-du-Québec, Քվեբեկ, Կանադա[4]
ԿրթությունՄոնրեալի քվեբեքյան համալսարան
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա[5]
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
IMDbID ID 0898288

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1967 թ. հոկտեմբերի 3-ին Թրուա-Ռիվիերում Նիքոլ Դեմերսի ու Ջին Վիլնյովի ընտանիքում։ Կինոռեժիսոր Մարտին Վիլնյովի ավագ եղբայրն է:Տարրական կրթություն է ստացել Սբ. Հովսեփի ճեմարանում, Թրուա Ռիվյերում։ Այնուհետև շարունակել է ուսումը քոլեջում։ Դրանից հետո ավարտել է Քուեբեկ համալսարանի կինեմատոգրաֆիայի բաժինը Մոնրեալում։ Ամուսնացած է Տանյա Լապոինտի հետ ու երեք երեխա ունի նախորդ ամուսնությունից։

ԿարիերաԽմբագրել

Իր կարիերայի սկզբում Դենին հաղթել է «Ռադիո Կանադա» երիտասարդական կինոմրցույթը 1990—1991 թթ. բայց առաջին անգամ մեծ ուշադրության է արժանացել իր 2001 թվականին նկարահանված Maelström ֆիլմով, որը ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրների փառատոններում, շահել է 8 «Jutra Awards» և մրցանակ «լավագույն կանադական ֆիլմ» անվանակարգում Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։ Վիլնյովի «Հրդեհներ» (2010) ֆիլմը արժանացավ քննադատական ընդունելության Վենետիկի և Տորոնտոյի փառատոններում տեղի ունեցած պրեմիերաներից հետո։ Հրդեհները հետագայում ընտրվեց Կանադան ներկայացնել 83-րդ Ակադեմիական մրցանակաբաշխությանը «լավագույն օտար լեզվով ֆիլմ» անվանակարգում և ի վերջո առաջադրվել էր մրցանակի։ Վիլնյովի հաջորդ «Գերուհիներ» ֆիլմում հանդես են եկել Հյու Ջեքմանը և Ջեյք Ջիլենհոլը։ Ֆիլմը ներկայացվեց միջազգային փառատոններում ու հաղթեց բազմաթիվ մրցանակներ, այդ թվում նոմինացվեց Ակադեմիական մրցանակաբաշխությանը որպես լավագույն ռեժիսուրա 2014 թվականին։ Ֆիլմն ընդգրկվեց «բոլոր ժամանակների թոփ 250 ֆիլմեր» ցուցակում։ Վիլնյովի հաջորդ աշխատանքը՝ «Թշնամի»(2013) ֆիլմն էր, որի համար արժանացավ լավագույն ռեժիսորի մրցանակի Կանադական 2-րդ մրցանակաբաշխությանը։ Վիլնյովը Երեք անգամ շահել է «Ջինի» բարձրակարգ ժողովրդական կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար։ 2011 թվականի հունվարին Դենի Վիլնյովը ընդգրկվել էր 10 ամենախոստումնալի երիտասարդ ռեժիսորների ցուցակում Variety շաբաթաթերթի կարծիքով։ 2016 թվականին էկրան բարձրացավ Դենիի Ժամանում ֆիլմը։ Ֆիլմի սցենարի հիմքում ընկած է ամերիկացի գրող Թեդ Չանի «Քո կյանքի պատմությունը» պատմվածքը, հրապարակված 1998 թվականին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկյան 73-րդ փառատոնում, 2016 թ. սեպտեմբերի 1-ին։

ՖիլմագրությունԽմբագրել

  • 1994 : REW FFWD (կարճամետրաժ ֆիլմ)
  • 1996 : Cosmos (film collectif)
  • 1998 : 32 օգոստոս Երկրի վրա / Un 32 août sur terre
  • 2000 : Հորձանուտ / Maelström
  • 2008 : Next Floor (կարճամետրաժ ֆիլմ)
  • 2009 : Պոլիտեխ / Polytechnique
  • 2010 : Հրդեհներ / Incendies
  • 2013 : Թշնամի / An Enemy
  • 2013 : Գերուհիներ / Prisoners
  • 2015 : Մարդասպան / Sicario
  • 2016 : Ժամանում / Arrival
  • 2017 : Blade Runner 2049

ԾանոթագրություններԽմբագրել

«"Polytechnique sweeps Genie Awards"»