Սառա Բուհադի
Սառա Բուհադի (հոկտեմբերի 17, 1986[1], Կանն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը ներկայումս խաղում է Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի առաջնության (Կանանց դիվիզիոն 1) Օլիմպիկ Լիոն կանանց ֆուտբոլային ակումբում։ Նա խաղում է որպես դարպասապահ և Ֆրանսիայի կանանց ազգային հավաքականի անդամ է, որտեղ առաջին խաղն ունեցել է 2004 թվականին։ Նախքան ծնկի վնասվածք ստանալը նա Ֆրանսիայի թիվ մեկ դարպասապահն էր, սակայն 2011 թվականին նա նորից զբաղեցնում է իր դիրքը 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերից առաջ։
Սառա Բուհադի ֆր.՝ Sarah Bouhaddi | |||
---|---|---|---|
| |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 17, 1986[1] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Կանն | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Քաշ | 68 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Միջազգային կարիերա Խմբագրել
Բուհադին նախկինում հանդես է եկել Մ-19 հավաքականում, օգնելով Ֆրանսիային հաղթել ՈՒԵՖԱ-ի Մ-19 կանանց առաջնությունում՝ պարտության մատնելով Գերմանիայի հավաքականին։ Նա հավաքականի անչափահաս անդամներից մեկն էր և, չնայած նա դեռ 17 տարեկան էր, նշանակվել է մեկնարկային դարպասապահ։ Խմբային էտապի փուլում խաղալուց հետո Բուհադին կիսաեզրափակչում երկու մաքուր թերթ (shutout, clean sheet) է արձանագրել Անգլիայի կանանց հավաքականի հետ խաղում և եզրափակչում Նորվեգիայի հետ խաղում։ Բուհադին նորից ընտրվել է ՈՒԵՖԱ-ի 2005 թվականի կանանց Մ-19 առաջնության համար և օգնել է իր ազգին կրկին հասնելու եզրափակիչ, սակայն տիտղոսակիր չի դարձել Ռուսաստանի հետ խաղում տասնմեկ մետրանոց հարվածներում 5–6 հաշվով պարտվելու պատճառով։ Հաջորդ տարի նա խաղացել է ՖԻՖԱ-ի 2006 թվականի Մ-20 կանանց առաջնությունում՝ օգնելով Ֆրանսիային հասնելու քառորդ եզրափակիչ, մինչև Հյուսիսային Կորեայի հետ խաղում պարտությունը։
2004 թվականի փետրվարի 21-ին Բուհադին խաղացել է իր առաջին ավագ միջազգային խաղը Շոտլանդիայի հավաքականի հետ ընկերական պայքարում՝ 21 րոպե հանդես գալով որպես փոխարինող։ Չնայած ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո 2005-ի համար ՈՒԵՖԱ-ի 2005 թվականի որակավորման փուլի ընթացքում նա ոչ մի գավաթ չի նվաճել, այնուամենայնիվ մարզիչ Էլիզաբեթ Լուիզելի կողմից ընտրվել է որպես մեկնարկային դարպասապահ։ Մրցաշրջանում Ֆրանսիան պարտություն է կրել Խմբային էտապի փուլում գոլերի թվի տարբերությամբ, որտեղ Բուհադին խաղացել է բոլոր երեք խաղերում՝ ընդունելով հինգ գոլ։ Մրցաշրջանի արդյունքում Բուհադին ճանաչվել է որպես թիվ մեկ դարպասապահ և մասնակցել է հավաքականի՝ ՖԻՖԱ-ի 2007 թվականի կանանց աշխարհի գավաթի որակավորման բոլոր խաղերի, որտեղ Ֆրանսիան չի կարողացել անցնել որակավորումը։
Նա իր երկրորդ միջազգային կարևոր մրցաշրջանն ունեցել է նոր մարզիչ Բրունո Բինիի կողմից ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո 2009-ին մասնակցելու համար ընտրվելուց հետո, որտեղ Ֆրանսիան հասավ մինչև քառորդ եզրափակիչ՝ Նիդեռլանդների հետ խաղում 4–5 հաշվով պարտվելով տասնմեկ մետրանոց հարվածներով։ Ծնկի վնասվածքի պատճառով նա բաց է թողել ՖԻՖԱ-ի 2011 թվականի կանանց գավաթի համար ՖԻՖԱ-ի 2011 թվականի որակավորման համար Ֆրանսիայի խաղերի մեծ մասը։
Բուհադին ներկայացրել է Ֆրանսիան 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում՝ խաղալով Ֆրանսիայի բոլոր խաղերում, որտեղ հասել են չորրորդ տեղը[2]։
Մրցանակներ Խմբագրել
Ակումբային Խմբագրել
- Լիոն
- Կանանց դիվիզիոն 1 (10). 2009-10, 2010-11, 2011-12, 2012-13, 2013-14, 2014-15, 2015-16, 2016-17, 2017-18, 2018-19
- Ֆրանսիայի կանանց գավաթ (7). 2011-12, 2012-13, 2013-14, 2014-15, 2015-16, 2016-17, 2018-19
- ՈՒԵՖԱ-ի կանանց առաջնության լիգա (6). 2010-11, 2011-12, 2015-16, 2016-17, 2017-18, 2018-19
Միջազգային Խմբագրել
- Ֆրանսիա
- Կիպրոսի գավաթ. 2012, 2014 հաղթող
- SheBelieves Cup. 2017 հաղթող
Անհատական Խմբագրել
- Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի արդյունքներով 2016, 2017, 2018 թվականների լավագույն կին դարպասապահ[3]
- Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի արդյունքներով 2017[4], 2018[5] թվականների կանանց համաշխարհային թիմ
Ակումբային վիճակագրություն Խմբագրել
2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ[6]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Մայրցամաքային | Ընդամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | ||
Կլերֆոնտենի ֆուտբոլի ուսուցման ազգային կենտրոն | 2002–03 | 21 | 0 | – | – | – | – | 21 | 0 |
2003–04 | 17 | 0 | – | – | – | – | 17 | 0 | |
Ընդամենը | 38 | 0 | – | – | – | – | 38 | 0 | |
Թուլուզ | 2005–06 | 22 | 0 | – | – | – | – | 22 | 0 |
Ընդամենը | 22 | 0 | – | – | – | – | 22 | 0 | |
Juvisy | 2006–07 | 18 | 0 | – | – | 1 | 0 | 19 | 0 |
2007–08 | 16 | 0 | 3 | 0 | – | – | 19 | 0 | |
2008–09 | 12 | 0 | 3 | 0 | – | – | 15 | 0 | |
Ընդամենը | 46 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 53 | 0 | |
Լիոն | 2009–10 | 7 | 0 | 3 | 0 | 2 | 0 | 12 | 0 |
2010–11 | 14 | 0 | 3 | 0 | 9 | 0 | 26 | 0 | |
2011–12 | 19 | 0 | 3 | 0 | 7 | 0 | 29 | 0 | |
2012–13 | 18 | 0 | 5 | 0 | 8 | 0 | 31 | 0 | |
2013–14 | 20 | 0 | 3 | 0 | 4 | 0 | 27 | 0 | |
2014–15 | 18 | 1 | 3 | 0 | 3 | 0 | 24 | 1 | |
2015–16 | 8 | 0 | 4 | 0 | 5 | 0 | 17 | 0 | |
Ընդամենը | 104 | 1 | 24 | 0 | 38 | 0 | 166 | 1 | |
Ընդամենը կարիերայում | 210 | 1 | 30 | 0 | 39 | 0 | 279 | 1 |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «Sarah Bouhaddi Bio, Stats, and Results»։ Olympics at Sports-Reference.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-17-ին։ Վերցված է մայիսի 10, 2016
- ↑ «Former Results»։ IFFHS։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-24-ին։ Վերցված է հունվարի 13, 2016
- ↑ «THE IFFHS WOMEN WORLD TEAM 2017»։ IFFHS.de։ դեկտեմբերի 12, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-16-ին։ Վերցված է դեկտեմբերի 12, 2017
- ↑ «IFFHS AWARDS - THE WOMEN WORLD TEAM 2018»։ IFFHS.de։ դեկտեմբերի 1, 2018։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-15-ին։ Վերցված է դեկտեմբերի 5, 2018
- ↑ «Sarah Bouhaddi» (French)։ Վերցված է սեպտեմբերի 18, 2016
Արտաքին հղումներ Խմբագրել
- Խաղացողի էջը Archived 2009-05-02 at the Wayback Machine.
- Ելույթների վիճակագրությունը (Ֆրանսերեն) footofeminin.fr-ում