Սապնարմատ արեցանման
Սապնարմատ արեցանման | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Gypsophila aretioides
|
Սապնարմատ արեցանման (լատին․՝ Gypsophila aretioides), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն խմբագրել
Մինչև 2 մ տրամագծով, խիտ բարձիկներ առաջացնող բույսեր։ 1-4 մմ երկարությամբ, 1 մմ լայնությամբ, կղմինդրաձև միմյանց վրա դասավորված տերևները լայնակի կտրվածքում եռանկյուն են։ 2-3 մմ երկարությամբ բաժակը բութ ատամիկներով է։ Պսակաթերթերը բաժակից երկար են, ամբողջական, սպիտակ կամ վարդագույն[1]։
Տարածվածություն խմբագրել
Հայաստանում հանդիպում է Երևանի (Ուրծի լեռնաշղթա, Տիգրանաշեն, Էլփին գյուղերի շրջակայք) և Զանգեզուրի (Որոտան գետի կիրճ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Հյուսիսային Իրանում և Միջին Ասիայում (Թուրքմենստան)[1]։
Էկոլոգիա խմբագրել
Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1900 մ բարձրությունների վրա և ժայռոտ վայրերում։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբերին։ Հաճախ երկրորդ ծաղկումը նկատվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին[1]։
Պահպանություն խմբագրել
Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Տեսակին սպառնացող հիմնական վտանգը աճելավայրերի խախտումն է՝ ճանապարհային ցանցի զարգացման հետ կապված։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընգրկված չէ[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սապնարմատ արեցանման» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սապնարմատ արեցանման» հոդվածին։ |