Սաութ Նահաննի (անգլ.՝ South Nahanni River), գետ Կանադայի հյուսիս-արևմուտքի Հյուսիսարևմտյան տարածքներում, Լիարդ գետի ձախ վտակ։

Սաութ Նահաննի
Nahanni - VirginiaFalls.jpg
Վիրջինիա ջրվեժը Նահաննի գետի վրա
Բնութագիր
Երկարություն540
Ավազանի մակերես31 100 կմ²
Ջրի ծախս404
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՍելուին լեռնաշղթա, Կանադա, Հյուսիս-արևմտյան տարածք
Բարձրություն825 մ
ԳետաբերանԼիարդ
Գետաբերանի տեղակայումԿանադա, Հյուսիս-արևմտյան տարածք, Նահաննի Բյութ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերLittle Nahanni River? և Q15110758?
ԵրկիրԿանադա Կանադա
ԵրկրամասՀյուսիս-արևմտյան տարածք
Бассейн реки Саут Наханни

ԱշխարհագրությունԽմբագրել

Սկիզբ է առնում Սելուին լեռնաշղթայի Մակքենզի լեռան ճյուղավորումից և հոսում է հարավ-արևելք մինչև Լիարդ գետը թափվելը։ Համեմատաբար իր կարճ՝ 540 կիլոմետր ճանապարհին գետը գրեթե կորցնում է բարձրության կես կիլոմետր (475 մետր), անցնում է մի քանի լեռնաշղթաներով և ստեղծում է Հյուսիսային Ամերիկայի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Վիրջինիա ջրվեժը[1][2]։ Գետի վերին և ստորին հոսքերի մեծ մասը մտնում է Նահաննի ազգային այգու մեջ[3]։ 1978 թվականին այգին ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՈ-յի Համաշխարհային մշակութային ժառանգության Կանադայի ցանկին։

ՋրագրությունԽմբագրել

Սաութ Նահաննի գետը բնութագրվում է ուժեղ եղանակային տատանումներով։ Ամենաշատ տատանումներ նկատվում են գարնանային ձնհալի ժամանակ հունիսի վարարումներով, որ լեռների լանջերին առաջացնում է ձյան հալոցք։ Հուլիսից մինչև սեպտեմբեր գետում նկատվում է ջրի բարձր մակարդակ, և այդ ժամանակաշրջանում ուժեղ անձրևների հետևանքով հնարավոր են նաև ջրհեղեղներ։ Աշուն-ձմեռ ժամանակաշրջանում գետում ջրի մակարդակը նվազագույնն է։ Սաութ Նահաննին ունի բազմաթիվ վտակներ, գետեր և հոսքեր, դրանց մի մասը ունի եղանակային բնավորություն։ Ստորգետնյա ջրերի ազդեցությունը ջրի հոսքր վրա ուսումնասիրված չէ։ Ազգային այգու սահմանների ներսում Նահաննի գետը ընդունում է իր գլխավոր վտակները՝ Ֆլաթ Ռիվեր և Ռեբբիթկեթթլ (Rabbitkettle River), որոնք նույնպես սկիզբ են առնում Սելուին լեռնաշղթայից։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «The Canadian Heritage Rivers System»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2017-01-07 
  2. «Схема реки Саут Наханни»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2017-01-07 
  3. Canada Parks Nahanni National Park Reserve of Canada