Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սաութենդ

Սաութենդ-օն-Սի (անգլ.՝ Southend-on-Sea), քաղաք և յունիտար միավոր Էսսեքս (Արևելյան Անգլիա շրջան) արարողակարգային կոմսությունում։ Բնակչությունը 159,3 հազար մարդ (2006

Քաղաք և յունիտար միավոր
Սաութենդ-օն-Սի
Southend-on-Sea
Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԿոմսությունԷսեքս
ՇրջանԱրևելյան Անգլիա
ՀամայնքSouthend-on-Sea?
Մակերես41,76 կմ²
Բնակչություն159,3 հազար մարդ (2006)
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ01244
Փոստային դասիչSS1, SS2, SS22, SS3 և SS99
Պաշտոնական կայքsouthend.gov.uk
Սաութենդ-օն-Սի (Միացյալ Թագավորություն)##
Սաութենդ-օն-Սի (Միացյալ Թագավորություն)
Սաութենդ-օն-Սի (Էսեքս)##
Սաութենդ-օն-Սի (Էսեքս)

Պատմություն

խմբագրել

Սկզբում լինելով Պրիտտվել գյուղի հարավային մասում, Սաութենդ-օն-Սին Գեորգի ժամանակներում դարձավ ծովային հանգստավայր։ Լոնդոնի հետ մոտ լինելը և երկաթուղային հասանելիությունը պատճառ դարձավ, որ քաղաքը հիմնվեց զբոսաշրջության վրա։

1892 թվականից Սաութենդը ունի բորո պատվավոր կարգավիճակը։

1933 թվականին Սաութենդ քաղաք-կոմսության սահմանները ներառեցին Շոբերինեսս քաղաքը և հարևան Ռոչֆորդ երկրամասի մաս։

Ծովային հանգստավայրի ժողովրդականության մարելուց, 1960-ական թվականներից քաղաքի կենտրոնի մեծ մասը օգտագործվում է արևտրային նպատակներով։ Տեղական տնտեսությունը բարձրացնելու համար Սաութենդում բացվեց Էսսեքսի համալսարանը (University of Essex)։

Քաղաքի սահմաններում կա ինը երկաթուղային կայարան, ապահովելով Լոնդոնի հետ կապը։

Աշխարհագրություն

խմբագրել

Սաութենդ-օն-Սի յունիտար միավորը զբաղեցնում է 41,76 կմ² տարածք, հարակից է Թեմզա գետի հարավային գետաբերանին, սահմանակից է Էսսեքս կոմսությանը։

Բնակուչթյուն

խմբագրել

Սաութենդ-օն-Սի յունիտար միավորի տարածքում ապրում է 160 257 մարդ, բնակչության քանակով 107-րդ երկրամասը Անգլիայում (2010 թվական), բնակչության միջին խտությանը 3 838 մարդ/կմ²։

Բացի սեփական Սաութենդ քաղաքից յունիտար միավորի սահմաններում մտնում է Լի-օն-Սի քաղաքը 20 000 բնակչությամբ և Ուեստկլիֆֆ-օն-Սի քաղաքը։

Տնտեսություն

խմբագրել

Սաութենդը մտնում է «Thames Gateway» տնտեսական մասում։ Երկրամասի մեջ մտնում է մեծաքանակ չմշաված հող, որոնք նախկինում օգտագործվել են արդյունաբերության և առևտրի համար, և պիտանի է հետագայի օգտագործման համար։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաութենդ-օն-Սի» հոդվածին։