Սաուդ իբն Ֆեյսալ Ալ Սաուդ

Սաուդ իբն Ֆեյսալ Ալ Սաուդ, հայտնի է որպես Սաուդ Ալ Ֆեյսալ (արաբ․՝ سعود الفيصل‎‎, հունվարի 2, 1940(1940-01-02)[1][2], Էթ Թաիֆ, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա - հուլիսի 9, 2015(2015-07-09)[3][1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), արաբ պետական գործիչ, դիվանագետ, Սաուդյան Արաբիայի թագավորության արտաքին գործերի նախարար (1975-2015)։ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ, ԱԳ նախարարի պաշտոնի ռեկորդակիր։

Սաուդ իբն Ֆեյսալ Ալ Սաուդ
 
Կրթություն՝ Փրինսթոնի համալսարան և Hun School of Princeton?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հունվարի 2, 1940(1940-01-02)[1][2]
Ծննդավայր Էթ Թաիֆ, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա
Վախճանի օր հուլիսի 9, 2015(2015-07-09)[3][1][2] (75 տարեկան)
Վախճանի վայր Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Թաղված Al Adl cemetery
Դինաստիա սաուդցիներ
Քաղաքացիություն  Սաուդյան Արաբիա
Հայր Ֆեյսալ իբն Աբդուլազիզ ալ-Սաուդ
Մայր Iffat Al-Thunayan?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1940 թվականի հունվարի 2-ին Թաիֆում[4][5]։ Եղել է Ֆեյսալ թագավորի և Իֆաթ Ալ-Թունայանի երկրորդ որդին (1916-2000)[6][7]։

Նա ուներ 4 լրիվ հարազատ եղբայրներ` արքայազն Մուհամմեդ (1937-2017), արքայազն Աբդուլ-Ռահման (1942-2014), արքայազն Բանդար (1943-2015) և արքայազն Թյուրքի (ծնված 1945 թվականին) և 4 լրիվ հարազատ քույրրեր` արքայադուստր Սառա (ծնված 1935 թվականին), արքայադուստր Լատիֆան, արքայադուստր Լուլուվան (ծնված 1948 թվականին) և արքայադուստր Հայֆան (ծնվքծ 1950 թվականին)[8][9]։

1964 կամ 1965 թվականներին ավարտել է Փրինսթոնի համալսարանը բակալավրի աստիճանով[10][11]։ Աշխատել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարարությունում որպես տնտեսական խորհրդատու[10]։ 1970 թվականի փետրվարին դարձել է Petromin նավթային ընկերության պլանավորման փոխնախագահ։ Եղել է Գերագույն համակարգող կոմիտեի անդամ։ 1971 թվականին դարձել է նավթի նախարարի տեղակալ[10]։

1975 թվականի մարտին նշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ 2015 թվականի ապրիլի 29-ին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նրան փոխարինել է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել Ջուբեյրը[12]։

Նա տառապում Էր Պարկինսոնի հիվանդությամբ և մեջքի ցավից։ Վիրահատվել է Միացյալ Նահանգներում[13]։ 2012 թվականի օգոստոսին Ջիդդայում նրան աղիների վիրահատության էին ենթարկել[14][15]։

2015 թվականի հունվարին ԱՄՆ-ում իրականացրել էին ողնաշարի վիրահատություն[16]։

Մահացել է 2015 թվականի հուլիսի 9-ին, 75 տարեկան հասակում[17]։

Արքայազն Սաուդը ամուսնացած էր իր զարմիկի` Ջահար բինթ Աբդուլահի հետ և ամուսնությունից ուներ երեք որդի և երեք դուստր։ Նրա դուստրը` Հայֆա բինթ Սաուդը, ամուսնացած է արաբ առաջին տիեզերագնաց, արքայազն Սուլթան իբն Սալմանի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Former Saudi foreign minister Saud Al Faisal dies, aged 75 — 2015.
  4. Saudi Arabia King Fahd bin Abdulaziz. — Int'l Business Publications, 2005. — С. 94. — ISBN 978-0-7397-2740-9(չաշխատող հղում)
  5. «Prince Saud bin Faisal bin Abdulaziz». Saud Al Faisal. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
  6. «Briefing» (PDF). The Guardian. 1985 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
  7. Winberg Chai Saudi Arabia: A Modern Reader. — University Press, 2005. — С. 193. — ISBN 978-0-88093-859-4
  8. Bahgat Korany; Ali E. Hillal Dessouki The Foreign Policies of Arab States: The Challenge of Globalization. — American Univ in Cairo Press[en], 2010. — С. 369. — ISBN 978-977-416-360-9
  9. «Family Tree of Iffat bint Muhammad bin Abdallah».
  10. 10,0 10,1 10,2 «Saudi-European Relations: Towards a Reliable Partnership» (PDF). European Policy Centre. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. Luddington, Nick (1975 թ․ ապրիլի 5). «King Faisal's eight sons». Jeddah: Lewiston Evening Journal. AP. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
  12. «Saudi king replaces crown prince in cabinet reshuffle». Al Jazeera. 2015 թ․ ապրիլի 29. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.
  13. Henderson, Simon. «Foreign Policy: A Prince's Mysterious Disappearance». NPR. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
  14. Sara Anablawi (2012 թ․ օգոստոսի 12). «Saudi's foreign minister undergoes abdominal surgery». Arabian Business. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
  15. «King Visits Prince Saud Al Faisal». Saudi Press Agency. 2012 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
  16. «الديوان الملكي: نجاح عملية أجراها سعود الفيصل». Al Arabiya. 2015 թ․ հունվարի 25. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  17. «Breaking: Saudi ex-Foreign Minister Saud Al Faisal dead at 75». Gulf News. Reuters, AFP. 2015 թ․ հուլիսի 9. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաուդ իբն Ֆեյսալ Ալ Սաուդ» հոդվածին։