Սաշա Պապաց (սերբ.` Saša Papac, փետրվարի 7, 1980(1980-02-07)[1][2][3][…], Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն), բոսնիացի նախկին ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Ներկայումս «Ժելեզնիչար» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրենն է։

Սաշա Պապաց
սերբ.` Saša Papac
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 7, 1980(1980-02-07)[1][2][3][…] (44 տարեկան)
Ծննդավայր Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2001 Բոսնիա և Հերցեգովինա Շիրոկի Բրիեգ 14 (1)
2001-2004 Ավստրիա Կերնտեն 95 (3)
2004-2006 Ավստրիա Ավստրիա Վիենա 58 (2)
2006-2012 Շոտլանդիա Ռեյնջերս 161 (6)
2000-2012 Ընդհանուր 328 (12)
Ազգային հավաքական
2002-2012 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 39 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իր կարիերայի ընթացքում Պապացը հանդես է եկել բոսնիական «Շիրոկի Բրիեգ»-ի, ավստրիական «Կերտեն»-ի և «Վենա»-ի կազմերում։ Ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է շոտլանդական «Ռեյնջերս»-ը։

2002-2012 թվականների ընթացքում Սաշան հանդես է եկել Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Պապացը իր կարիերան սկսել է Բոսնիա և Հերցեգովինայի Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Շիրոկի Բրիեգ»-ի կազմում 2000 թվականին։ Թիմի կազմում նա մասնակցել է 14 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ։

Մեկ տարի անց նա միացել է ավստրիական «Կարնտեն»-ին։ Պապացը թիմի կազմում անցկացրել է 3 մրցաշրջան, որոնց ընթացքում մասնակցել է ավելի քան 100 հանդիպման։

2004 թվականին Սաշա Պապացը տեղափոխվել է «Աուստրիա Վիեննա»։ Թիմի կազմում ֆուտբոլիստը երկու անգամ դարձել է Ավստրիայի գավաթակիր, մեկ անգամ էլ Ավստրիայի չեմպիոն։

«Ռեյնջերս» խմբագրել

2006 թվականի օգոստոսի 31-ին Սաշան տեղափոխվել է Շոտլանդիայի առաջնությունում հանդես եկող «Ռեյնջերս»։ Տրանսֆերն արժեցել է 450000 ֆունտ ստեռլինգ[4]։

Իր դեբյուտը ֆուտբոլիստը նշել է 2006 թվականի սեպտեմբերի 17-ին` «Հիբերնիան»-ի դեմ խաղում, որի ընթացքում նա փոխարինել է Սթիվեն Սմիթին։

2007 թվականի հունվարին` Վոլտեր Սմիթի տեղափոխությունից հետո Սաշան կորցրեց իր տեղը մեկնարկային կազմում։

2007-08 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է Շոտլանդիայի գավաթի, Լիգայի գավաթի և ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությունների եզրափակիչներին։

2011 թվականի մայիսի 17-ին Սաշա պապացը երկարաձգել է իր պայմանագիրը ևս մեկ տարով։ 2012 թվականի մայիսի 4-ին Պապացը հայտնեց շոտլանդական ակումբից հեռանալու մասին։ Իսկ 2012 թվականի օգոստոսի 28-ին ֆուտբոլիստը հայտարարել է կարիերան ավարտելու մասին[5]։

Միջազգային կարեիրա խմբագրել

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է 2002 թվականի սեպտեմբերի 7-ին` Ռումինիայի հավաքականի դեմ խաղում։ Սակայն մինչև 2007 թվականի մարտը ֆուտբոլիստը չի հրավիրվել հավաքական` մարզչական շտաբի հետ ունեցած խնդիրների պատճառով[6][7]։ 2008 թվականի հունվարին ֆուտբոլիստը որոշեց նորից ետ վերադառնալ հավաքական։

Վերադարձից հետո իր առաջին խաղը Սաշան անցկացրել է 2011 թվականի օգոստոսի 10-ին` մասնակցելով Սարաևոում կայացած Հունաստանի հավաքականի դեմ խաղին։

Մարզչական կարիերա խմբագրել

2017 թվականի հոկտեմբերի 15-ին Սաշա Պապացը նշանակվել է «Ժելեզնիչար ՖԱ»-ի սպորտային տնօրեն[8]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Ավստրիայի չեմպիոն - 2005-06
  • Ավստրիայի գավաթակիր - 2004-05, 2005-06
  • Շոտլանդիայի չեմպիոն - 2009, 2010, 2011
  • Շոտլանդիայի գավաթակիր - 2008, 2009
  • Շոտլանդիայի Լիգայի գավաթակիր - 2008, 2009, 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Rangers complete signing of Papac». BBC Sport. 2006 թ․ օգոստոսի 31.
  5. «Sasa Papac retires from football». www.soccernews.com.
  6. «Rangers star Papac quits Bosnia». BBC Sport website. 2007 թ․ մարտի 22.
  7. "Sasa Papac at war with Bosnia". Times. 5 October 2008.
  8. «Saša Papac sportski direktor FK Željezničar».

Արտաքին հղումներ խմբագրել