Սաշա Չաջո (սերբ.՝ Саша Чађо, հուլիսի 13, 1989(1989-07-13), Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ բասկետբոլիստուհի, ով խաղում է հարձակվող պաշտպանի դիրքում։ Հանդես է գալիս թուրքական «Իստանբուլ» ակումբում (Թուրքական լիգա)։ 2015 թվականին Սերբիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Սաշա Չաջո
Saša Čađo
Իստանբուլ
Ակումբ Իստանբուլ
Դիրքը Հարձակվող պաշտպան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 13, 1989(1989-07-13) (34 տարեկան)
Ծննդավայր Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Ազգություն սերբ
Հասակ 178 սմ
Կարիերայի պատմություն
  • Բոսնիա և Հերցեգովինա Մլադի Կրաիշնիկ (Բանյա Լուկա) (2006-2007)
  • Բոսնիա և Հերցեգովինա Ժելեզնիչար (Սարաևո) (2007-2009)
  • Սերբիա Խեմոֆարմ (2009-2012)
  • Սերբիա Պարտիզան (2012-2013)
  • Ռումինիա Ալբա Յուլյա (2013-2014)
  • Թուրքիա Չանիկ Բելեդիա (2014-2015)
  • Թուրքիա Իստանբուլ (2015-սյժմ)
Մեդալներ
Եվրոպայի առաջնություն
Ոսկի Հունգարիա/Ռումինիա 2015

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Սաշա Չաջոն իր պրոֆեսիոնալ մարզական կարիերան սկսել է 2006 թվականին Բանյա Լուկայի «Մլադի Կրաիշնիկ» բասկետբոլի ակումբում, որի կազմում հաղթել է Սերբական Հանրապետության գավաթի առաջնությունում։ Հետագայում նա խաղացել է Սարաևոյի «Ժելեզնիչար» ակումբում՝ երկու անգամ դառնալով Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն և մեկ անգամ հաղթելով Բոսնիա և Հերցեգովինայի գավաթի առաջնությունում։ 2009 թվականին Սաշա Չուջան տեղափոխվել է Սերբիայի լիգայի «Խեմոֆարմ» ակումբ (ներկայում՝ «Վրշաց»), որի կազմում երկու անգամ հաղթել է Սերբիայի գավաթի (Միլան Ցիգ Վասոևիչի գավաթ) առաջնությունում 2010 և 2012 թվականներին։ 2013 թվականին «Պարտիզան» ակումբի կազմում Սաշա Չոջան հաղթել է Սերբիայի առաջնությունում, Սերբիայի գավաթի առաջնությունում և Բասկետբոլի կանանց միջազգային լիգայում։ 2013/2014 մրցաշրջանը Սաշա Չոջան անցկացրել է ռումինական «Ալբա Յուլյա» ակումբում, 2014/2015 մրցաշրջանը՝ թուրքական «Չանիկ Բելեդիե» ակումբում, իսկ 2015 թվականից հետո խաղում է թուրքական «Իստանբուլ Յունիվերսիտեսի» ակումբի կազմում։

Հավաքականում խմբագրել

Սաշա Չաջոն հրավիրվել է խաղալու Բոսնիա և Հերցեգովինայի, սակայն նա որոշել է խաղալ Սերբիայի հավաքականում։ 2013 թվականին Սաշա Չոջան Սերբիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, ինչը եղել է նրա առաջին մասնակցություն խոշոր մրցություններին։ Այդ առաջնության շրջանակներում Սերբիայի հավաքականն անցկացրել է ինը հանդիպում, որոնց ընթացքում Սաշա Չոջան հավաքել է 33 միավոր (դրանից 11 միավորը նա հավաքել է Թուրքիայի հավաքականի, իսկ 10 միավորը՝ Իսպանիայի հավաքականի դեմ խաղում), կատարել է 18 նետում և արժանացել 18 անհատական նկատողության[1]։ 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Սերբիայի հավաքականը հասել է մինչև քառորդ եզրափակիչ. Սաշա Չոջան մասնակցել է 7 խաղերից վեցին և հավաքել 22 միավոր (վեցական միավոր է վաստակել Չինաստանի, Թուրքիայի ու Անգոլայի հավաքականների դեմ խաղերում), կատարել 10 նետում և արժանացել 11 անհատական նկատողության[2]։

Սերբիայի հավաքականի համար հաղթական դարձած 2015 թվականի Եվրոպայի առաջնությունում Սաշա Չոջան մասնակցել է 10 խաղերից վեցին՝ չխաղալով վերջին վեց հանդիպումներում։ Այդ առաջնությունում նա վաստակել է մեկ միավոր Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում, կատարել 7 նետում և արժանացել 7 անհատական նկատողության[3]։ Դա Եվրոպայի բասկետբոլի կանանց առաջնությունում Սերբիայի հավաքականի առաջին հաղթանակ էր, ինչի շնորհիվ նրանք իրավունք ստացան մասնակցելու 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք Ամառային օլիմպիական խաղերին, որ առաջինն է Սերբիայի բասկետբոլի կանանց հավաքականի պատմության մեջ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սաշա Չոջայի ելույթների վիճակագրությունը 2013 թվականի Եվրոպայի առաջնությունում (FIBA) (անգլ.)
  2. Սաշա Չոջայի ելույթների վիճակագրությունը 2014 թվականի աշխարհի առաջնությունում (FIBA) (անգլ.)
  3. Սաշա Չոջայի ելույթների վիճակագրությունը 2015 թվականի Եվրոպայի առաջնությունում (FIBA) (անգլ.)
  4. «Serbia women win EuroBasket title, gain first Olympics berth». espn.go.com (անգլերեն). Associated Press. 2015 թ․ հունիսի 29. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաշա Չաջո» հոդվածին։