Սան Ֆեռնանդո դե Ապուրե (իսպ.՝ San Fernando de Apure, հայտնի է նաև Սան Ֆեռնանդո (San Fernando) կրճատ անվանումով), քաղաք Վենեսուելայի հյուսիսային մասում, նույնանուն համայնքի և Ապուրե նահանգի վարչական կենտրոնն է[2]։ Ընկած է Լոս Լյանոս տարածաշրջանում, Օրինոկոյի վտակ Ապուրեի ափերին։ Պատկերավոր կարգախոսային անվանումն է «Հույսի քաղաք» («¡La ciudad de la esperanza!»)[3]: Նահանգի տնտեսական, առևտրային, ֆինանսական կենտրոնն է[4]։ Զարգացած է հատկապես սննդի արդյունաբերությունը[5]. քաղաքի ձեռնարկություններում են մշակվում անասնապահական ու հողագործական արտադրանքով հռչակված Ապուրե նահանգի[6] ագարակապանների ստացած մթերքները։

Բնակավայր
Սան Ֆեռնանդո դե Ապուրե
Դրոշ Զինանշան

ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
Հիմնադրված էփետրվարի 28, 1788 թ.
Մակերես5982 կմ²
ԲԾՄ47±1 մետր, 51 մետր
Բնակչություն194 274 մարդ (2018)[1]
Հեռախոսային կոդ247
Փոստային դասիչ7001
Պաշտոնական կայքsanfernando-apure.gov.ve
Սան Ֆեռնանդո դե Ապուրե (Վենեսուելա)##
Սան Ֆեռնանդո դե Ապուրե (Վենեսուելա)

Սան Ֆեռնանդոն զբաղեցնում է 5 982 քառակուսի կիլոմետր տարածք[7]։ Բնակչությունն աճում է արագ տեմպերով. 1969 թվականին նրա թվաքանակը եղել է մոտավորապես 19.000, 1996 թվականին՝ 110 000, 2008 թվականին՝ բուն քաղաքինը՝ 119 954[7], ամբողջ համայնքինը՝ 161 679, 2020 թվականին՝ 281.794[8][9] (վերջին ցուցանիշը վերաբերում է Սան Ֆեռնանդոյի ամբողջ մետրոպոլիսային տարածքում ապրողներին)։

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1788 թվականին։ 18-րդ դարում բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը եղել է թռչունների փետուրների ու կենդանիների մորթիների վաճառքը (դրանք նաև արտահանվել են)։ Ազատագրական պատերազմի ժամանակ Սիմոն Բոլիվարն ու գեներալ Խոսե Անտոնիո Պաեսը (մականունը՝ Ապուրեցի առյուծ) ռազմակայան են ունեցել Սան Ֆեռնադոյում և փոխհամաձայնեցված գործելով՝ իսպանացի գաղութարարների դեմ հաղթանակներ են տարել այս տարածաշրջանում[10]։

1959-1961 թվականներին Վենեսուելայի նախագահ Ռոմուլո Բենանկուրի նախաձեռնությամբ Ապուրե գետի վրա կառուցվել է “Maria Nieves” կամուրջը (դրա շինարարությունն արժեցել է 8,5 միլիոն բոլիվար)։ Քաղաքի հիշարժան պատմական կառույցներից է Casa de Bolivar-ը, որը 18-րդ դարի զինապալատ է, մի ժամանակ եղել է գեներալ Միգել Գերերոյի բնակության վայրը և ներկայումս ունի ազգային պատմական հուշարձանի կարգավիճակ (1983 թվականին վերականգնվել է)։

Բնություն խմբագրել

Քաղաքի շուրջը տարածվող հարթավայրում ու անտառներում ապրում են բազմատեսակ թռչուններ ու կենդանիներ։ Ջրավազաններում հանդիպում են կոկորդիլոսներ, էլեկտրական լիցքով ձկնատեսակներ[10]։

Կլիմա խմբագրել

Սան Ֆեռնանդոյի կլիման ինդոնեզական Կոտա Բաթու քաղաքին բնորոշ կլիմայի գրեթե ճշգրիտ հակոտնյան է[11]։

Կլիմայական տվյալները Սան Ֆեռնանդո դե Ապուրե (1970–1998)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 37.7
(99.9)
39.1
(102.4)
40.0
(104)
39.7
(103.5)
38.1
(100.6)
37.1
(98.8)
34.3
(93.7)
34.3
(93.7)
35.4
(95.7)
35.9
(96.6)
37.2
(99)
36.3
(97.3)
40.0
(104)
Միջին բարձր °C (°F) 33.1
(91.6)
34.2
(93.6)
35.2
(95.4)
34.8
(94.6)
32.5
(90.5)
30.6
(87.1)
30.0
(86)
30.3
(86.5)
31.2
(88.2)
32.1
(89.8)
32.4
(90.3)
32.6
(90.7)
32.4
(90.3)
Միջին օրական °C (°F) 27.5
(81.5)
28.5
(83.3)
29.5
(85.1)
29.6
(85.3)
28.1
(82.6)
26.8
(80.2)
26.4
(79.5)
26.8
(80.2)
27.4
(81.3)
28.0
(82.4)
27.9
(82.2)
27.5
(81.5)
27.8
(82)
Միջին ցածր °C (°F) 21.9
(71.4)
22.7
(72.9)
23.8
(74.8)
24.3
(75.7)
23.7
(74.7)
23.0
(73.4)
22.8
(73)
23.2
(73.8)
23.6
(74.5)
23.8
(74.8)
23.3
(73.9)
22.3
(72.1)
23.2
(73.8)
Ռեկորդային ցածր °C (°F) 18.0
(64.4)
15.9
(60.6)
19.0
(66.2)
20.5
(68.9)
19.9
(67.8)
17.9
(64.2)
18.1
(64.6)
18.3
(64.9)
18.9
(66)
19.0
(66.2)
19.3
(66.7)
18.2
(64.8)
15.9
(60.6)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 1.1
(0.043)
3.5
(0.138)
6.2
(0.244)
71.9
(2.831)
167.3
(6.587)
242.9
(9.563)
276.1
(10.87)
255.3
(10.051)
172.4
(6.787)
98.5
(3.878)
44.2
(1.74)
9.9
(0.39)
1349,3
(53,122)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 1 1 1 5 13 20 24 21 16 11 6 2 121
% խոնավություն 71.5 68.0 65.0 66.0 74.5 80.0 81.5 82.0 81.0 79.5 78.0 75.5 75.2
Միջին ամսական արևային ժամ 294.5 274.4 285.2 216.0 189.1 162.0 176.7 186.0 204.0 241.8 261.0 288.3 2779
Աղբյուր #1: Instituto Nacional de Meteorología e Hidrología (INAMEH)[12][13]
Աղբյուր #2: World Meteorological Organization (rainfall data)[14], NOAA (extremes and sun)[15]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Instituto Nacional de Estadística — 1871.
  2. Constitución del Estado Apure.
  3. Cita web |autor=Elba Romero López |título=Estirpe venezolana: Ciudades con renombre (IV) |url=http://orinocopadrerio.blogspot.com/2012/06/estirpe-venezolana-ciudades-de-nombre-y.html |fechaacceso=20 de noviembre de 2013 |obra=Blog Orinoco padre río |fecha=21 de junio de 2012
  4. Cita web |autor=venezuelatuya.com S.A. |título=San Fernando de Apure |url=http://www.venezuelatuya.com/llanos/sanfernando.htm |fechaacceso=20 de noviembre de 2013 |obra=Sitio web Venezuela tuya
  5. encyklopedia PWN|id = 3971835|tytuł= San Fernando de Apure|data dostępu=2021-08-30
  6. Cita web |autor=venezuelatuya.com S.A. |título=Estado Apure |url=http://www.venezuelatuya.com/estados/apure.htm |fechaacceso=20 de noviembre de 2013 |obra=Sitio web Venezuela tuya
  7. 7,0 7,1 Instituto Nacional de Estadística, Venezuela(չաշխատող հղում)Կաղապար:Död länk, invånarantal, ytor och definitioner.
  8. Cita web|url=https://sumate.org/AN_2020/circunscripciones_electorales_2020_tablas_y_mapas.pdf%7Ctítulo=Población(չաշխատող հղում) General INE (al 30/12/20)|fechaacceso={{subst:CURRENTDAY}} de {{subst:CURRENTMONTHNAME}} de {{subst:CURRENTYEAR}}|autor=Instituto Nacional de Estadísticas|fecha=|obra=
  9. La población de la zona metropolitana de San Fernando incluye la totalización de las parroquias urbanas, San Fernando (122.354 hab.), El Recreo (26.027 hab.) y Biruaca (54.323 hab.) del Estado Apure
  10. 10,0 10,1 Olgierd Budrewicz, Spotkania z Polakami, Interpress, Warszawa, 1969, s. 45
  11. url=https://www.findlatitudeandlongitude.com/antipode-map/#.Wga27BOCzUo | name= Antipodes Map (AKA Tunnel Map)
  12. «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Máximas y Mínimas Medias» (PDF). INAMEH (Spanish). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Medias» (PDF). INAMEH (Spanish). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է October 2012-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «World Weather Information Service - San Fernando». World Meteorological Organization. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
  15. «San Fernando de Apure Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել