Սան Պեդրո դե Ատակամա (իսպ.՝ San Pedro de Atacama), ավան Չիլիում։ Համանուն կոմունայի վարչական կենտրոն։ Ավանի բնակչությունը կազմում է 1938 մարդ (2002)։ Գյուղը և կոմունան մտնում են Էլ Լոա նահանգի և Անտոֆագաստա շրջանի կազմի մեջ։

Բնակավայր
Սան Պեդրո դե Ատակամա
Զինանշան

ԵրկիրՉիլի Չիլի
Մակերես2,31 կմ²
ԲԾՄ2407 մետր
Բնակչություն5347 մարդ (2017)[1]
Ժամային գոտիUTC−4
Պաշտոնական կայքmunicipalidadsanpedrodeatacama.cl
Սան Պեդրո դե Ատակամա (Չիլի)##
Սան Պեդրո դե Ատակամա (Չիլի)

Կոմունայի տարածքը կազմում է 23 935 կմ²[2]։ Բնակչության թիվը՝ 10 996 մարդ (2017)։ Բնակչության խտությունը՝ 0,46 մարդ/կմ²[3]։

Տեղադրություն խմբագրել

Գյուղը գտնվում է շրջանի վարչական կենտրոն Անտոֆագաստա քաղաքից 238 կմ հյուսիս-արևելք։

Կոմունայի սահմանակցում են․

  • հյուսիսում՝ Պոտոսի դեպարտամենտը (Բոլիվիա)
  • արևելքում և հարավ-արևելքում՝ Խուխույ նահանգը (Արգենտինա)
  • հարավ -արևմուտքում՝ Անտոֆագաստա կոմունան
  • արեւմուտքում՝ Սիերա Գորդա կոմունան
  • հյուսիս-արևմուտքում՝ Կալամա կոմունան

Տեսարժան վայրեր խմբագրել

Սան-Պեդրո-դե-Ատակամա կոմունան ներառում է համանուն Ատակամա անապատը։ Հայտնի հսկա լիճը, որը թաքնված է աղի հաստ շերտի տակ, Չիլիի ամենամեծ աղի դաշտի՝ Սալար դե Ատակամայի զգալի մասն է։ Այս տարածքում կարելի է հանդիպել ֆլամինգոյի 4 տեսակի, որոնք բնաակվում են Չախայի ծովածոցում։ Գյուղից դեպի արևմուտք՝ Կորդիլերա դե լա Սալ լեռան վրա, գտնվում է Լուսնի գեղատեսիլ հովիտը՝ Վալե դե լա Լունան։

Տեսարժան վայրերից առավել հայտնի է 17-րդ դարի Սան Պեդրո քաղաքի սպիտակ եկեղեցին։ Այն բաց է զբոսաշրջիկների համար։ Քաղաքի տները կառուցված են տեղական տեղական «ադոբա » տեսակի սպիտակ քարից։ Քաղաքի հյուսիսային մասում է գտնվում Պուկարա դե Կիտոր հնագույն բնակավայրը և ամրոցը։ Քաղաքից 6 կմ դեպի հարավ գտնվում է Չիլիի հյուսիսային ամենահին հնագիտական վայրերից մեկը՝ Թուլորը։

Զբոսաշրջիկների շրջանում լայն տարածում ունի հասուն չիլիի չորացրած տեսակը։

Ժողովրդագրություն խմբագրել

Կոմունայի բնակչության թիվն ըստ Ազգային վիճագրական ինստիտուտի (INE) տվյալների (2012)[4][5]։

Ընդհանուր բնակչություն
5605
в том числе:
Քաղաքային բնակչություն
0
Քաղաքային բնակչության տոկոս, %
0
Գյուղական բնակչություն
5605
Գյուղական բնակչության տոկոս, %
100
Տղամարդիկ
2780
Տղամարդկանց տոկոս, %
49,6
Կանայք
2825
Կանանց տոկոս, %
50,4
Բնակչության խտություն, մարդ/կմ²
0,23
Կոմունայի բնակչություն
% մարզի բնակչության համար
1,02

Կարևորագույն բնակավայրեր խմբագրել

Բնակավայր
Բնակավայր
(իսպ.)
Տեսակ Բնակչության
թիվ (2002)
Ըստ քարտեզի
1
Սան Պեդրո դե Ատակամա
San Pedro de Atacama
город
1938
22°54′45″ հվ. լ. 68°11′54″ ամ. ե.HGЯO
2
Տոկոնաո
Toconao
ավան
630

Մշակույթի մեջ խմբագրել

Ուկրաինացի գրող Մաքս Կիդրուկի «Բոտ» տեխնոթրիլլերում կարելի է հանդիպել տեսարաններ այս քաղաքից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Официальный сайт коммуны». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  • Коммуна Сан-Педро-де-Атакама (citypopulation.de)