Սան Մարչելո ալ Կորսո (իտալ.՝ San Marcello al Corso), կաթոլիկ եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Վիա դել Կորսո փողոցի վրա։ Եկեղեցին նվիրված է Սուրբ Մարկեղոս I Պապին։ Տիտղոսակիր եկեղեցի է։ 2012 թվականի փետրվարի 18-ից եկեղեցու կարդինալ քահանան Ջուզեպպե Բետորին է։

Սան Մարչելո ալ Կորսո
San Marcello al Corso
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
Հասցեpiazza di San Marcello, 5 - Roma[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածՄարկեղոս I
ԱնվանվածՄարկեղոս I
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճբարոկկո
Շինանյութաղյուս, բետոն
Քարտեզ
Քարտեզ
 San Marcello al Corso (Rome) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Եկեղեցու ինտերիերը

Ըստ ավանդույթի առաջին եկեղեցու կառուցումը տեղի է ունեցել Մարկեղոս I Պապի օրոք (309 թ․), սակայն հնագետները այս տեղանքում առաջին կառույցները թվագրում են 380-450 թվականներին։ 418 թվականին Բոնիփակիոս I Պապի ընտրությունը տեղի է ունեցել այստեղ։ 8-րդ դարում Ադրիանոս I Պապը կառուցում է նոր եկեղեցի, որը գտնվում է ներկայիս եկեղեցու տակ։ 1519 թվականի մայիսի 22-ին եկեղեցին ամբողջովին այրվում է, և նրա տեղում կառուցվում է նոր միանավ եկեղեցի՝ ձևավորված կապելլաներով։ Եկեղեցին վերանորոգելու սկզբնական նախագիծը պատկանում էր Յակոպո Սանսովինոյին, որը լքում է քաղաքը և այլևս չի վերադառնում։ Աշխատանքը շարունակում է Անտոնիո դա Սանգալո Կրտսերը, որը վերանորոգում է եկեղեցին։ Սակայն 1530 թվականի Տիբեր գետի ջրհեղեղը կրկին վնասում է այն։ Միայն 1592-1597 թվականներին ավարտվում է եկեղեցու վերանորոգումը ճակատամասի հետ միասին, որը նախագծել էր Կառլո Ֆոնտանան Մոնսինյոր Մարկանտոնիո Կատալդիի պատվերով[2]։ Եկեղեցու արտաքին տրավերտինե քանդակները Ֆրանչեսկո Կավալլինիի աշխատանքներն են, իսկ մուտքի ստուկկոյից պատրաստված խորաքանդակները, որոնցում պատկերված է Սան Ֆիլիպպո Բենիցիոն, կերտվել են Անտոնիո Ռագգիի կողմից։

Ավագ խորանի տակ, որը ձևավորվել է 12-րդ դարում, պահպանվում են մի քանի սրբերի, ինչպիսին են Մարկեղոս I Պապի և այլ նահատակների մասունքներ։ Ձախակողմյան վերջին կապելլան նվիրված է Սուրբ Ֆիլիպ Բենիցիին։ Բարոկկոյան ձևավորումների մեջ են Ֆրանչեսկո Կավալլինիի քանդակները և Էրկոլե Ֆերրատայի ու Անտոնիո Ռագգիի ցայտաքանդակները։ Ձախակողմյան առաջին կապելլայում է գտնվում Կարդինալ Ջովաննի Միչիելի և իր թոռան՝ Անտոնիո Օրսոյի տապանաքարերը, որոնք Յակոպո ՍաՆսովինոյի աշխատանքներն են։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. F. Titi, page 322.

Գրականություն խմբագրել

  • Heinz-Joachim Fischer, «Rom. Zweieinhalb Jahrtausende Geschichte, Kunst und Kultur der Ewigen Stadt», DuMont Buchverlag, Köln 2001, ISBN 3-7701-5607-2.

Արտաքին հղումներ խմբագրել

  • "San Marcello al Corso", Chris Nyborg.
  • Titi, Filippo (1763). Descrizione delle Pitture, Sculture e Architetture esposte in Roma. Marco Pagliarini, Rome. էջեր 321–324.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Մարչելո ալ Կորսո» հոդվածին։