Սան Մաո(չինարեն՝ 三毛, իսկական անունը՝ Չեն Մաոլին, մարտի 26, 1943(1943-03-26)[1], Չունցին, Չինաստանի Հանրապետություն - հունվարի 4, 1991(1991-01-04), Թայբեյ, Թայվան), 70-80-ականների թայվանցի գրող, նրա ստեղծագործությունները հայտնի են չինացի ընթերցողների շրջանում ամբողջ աշխարհում։

Սան Մաո
Ծնվել էմարտի 26, 1943(1943-03-26)[1]
ԾննդավայրՉունցին, Չինաստանի Հանրապետություն
Վախճանվել էհունվարի 4, 1991(1991-01-04) (47 տարեկան)
Վախճանի վայրԹայբեյ, Թայվան
Մասնագիտությունգրող, վիպասան, թարգմանչուհի, սցենարիստ և երգերի հեղինակ
Քաղաքացիություն Թայվան և  Իսպանիա
ԿրթությունՉինական մշակույթի համալսարան և Մադրիդի համալսարան
Ուշագրավ աշխատանքներThe Stories of the Sahara?

Կենսագրություն խմբագրել

Սան Մաոյի ընտանիքը ծագումով Չինաստանի Չժեցզյան նահանգի Դինգհայ շրջանից է։ Ապագա գրողը ծնվել է Չունցին քաղաքում և շուտով ծնողների հետ տեղափոխվել է Թայվան։ Մանկության տարիներին շատ է սիրել գրքերը և արդեն 5 տարեկանում կարդացել էր «Երազը կարմիր տնակում» գիրքը։

Սովորել է Թայբեյի առաջին բարձրագույն օրիորդաց դպրոցում, բայց շուտով ստիպված է եղել որոշ ժամանակով թողնել դպրոցը և կրթություն ստանալ տանը։

1964 թվականին ընդունվել է Չինաստանի մշակույթի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ 1967 թվականից երեք տարի սովորել է Իսպանիայում՝ Մադրիդի հումանիտար համալսարանում, որտեղ առաջին անգամ հանդիպել է իր սիրեցյալին՝ Խոսեին։ Այնուհետև նա սովորել է Գերմանիայում և աշխատել նաև Ամերիկայի Իլինոյսի համալսարանի իրավաբանական գրադարանում։ Այս ընթացքում ձեռք բերած փորձն ու լեզվական հմտությունները նրա հետագա կյանքի համար կարևոր հիմք դարձան։

Մաոն ինքն իրեն համարում էր հավերժ թափառական, «անառակ դուստր», ուստի որպես գրական կեղծանուն վերցրել է 1930-40-ական թվականներին հանրահայտ «Սան Մաոյի թափառումները» կոմիքսների գլխավոր հերոսի անունը[2]

1970 թվականին նա վերադարձել է Չինական մշակույթի համալսարան, որտեղ սկսել է դասավանդել փիլիսոփայություն, սակայն ամուսնու՝ սրտի կաթվածից հանկարծակի մահից հետո, մեկնել է Իսպանիա։ Այնտեղ նա կրկին հանդիպեց Խոսեին։

1973 թվականին Արևմտյան Սահարայի Էլ-Աայուն փոքրիկ գյուղում նա ամուսնացավ Խոսե Մարիանի հետ, ով աշխատում էր որպես ջրասուզակ։ Երիտասարդ զույգը բնակություն է հաստատել Սահարայում։ Այս շրջանում բացահայտվեց Սան Մաոյի գրելու տաղանդը։ Թայվանական Lianhebao թերթի պատվերով նա սկսեց իր ստեղծագործությունները հրապարակել այս թերթի գրական հավելվածում։ Այս ընթացքում անապատում կյանքը դարձավ նրա ստեղծագործությունների հիմնական թեման՝ լցված օտար երկրի էկզոտիկությամբ։ Այս շրջանի ամենահայտնի գործերից են «Սահարայի պատմությունները», «Լացող ուղտը» պատմվածքների ժողովածուն։

1976 թվականին Սան Մաոն ամուսնու հետ տեղափոխվեց Կանարյան կղզիներ։

1979 թվականին Խոսեն անսպասելիորեն մահացավ ջրասուզման ժամանակ։ Ամուսնու մահից հետո Սան Մաոն վերադարձավ Թայվան։

1981 թվականին Սան Մաոն որոշեց վերջ տալ իր 14 տարվա թափառումներին տարբեր երկրներում։ Նույն տարում Lianhebao թերթի խմբագիրները նպաստեցին նրա վեցամսյա ճանապարհորդությանը Հարավային և Կենտրոնական Ամերիկա, որից հետո նա գրեց «Երկար ճանապարհորդություն գետերի և լեռների միջև»։ Վերադառնալուց հետո նա նորից սկսեց դասավանդել Չինական մշակույթի համալսարանում։

1984 թվականին առողջական պատճառներով թողել է համալսարանը և սկսել գրել։

1989 թվականին Սան Մաոն ճանապարհորդեց մայրցամաքային Չինաստան և երկար տարիների ընթացքում առաջին անգամ այցելեց իր ծննդավայրը, որտեղ նա զարմացավ՝ իմանալով Չինաստանում իր լայն ժողովրդականության մասին։ Ճամփորդության ընթացքում նա այցելել է Չժան Յուե Պինին՝ «Սան Մաոյի թափառումները» կոմիքսների ստեղծողին, որտեղից նա փոխառել էր իր կեղծանունը։

1990 թվականին «Կարմիր փոշի» (滚滚紅塵) ֆիլմի սցենարը դարձավ նրա վերջին աշխատանքը։

Իր կյանքի ընթացքում Սան Մաոն այցելել է 54 երկիր, սակայն նրա մահվան առեղծվածը դեռ բացահայտված չէ։

1991 թվականի հունվարի 4-ին նրան գտել են կախված՝ Թայբեյի հիվանդանոցում, որտեղ նա գտնվում էր էնդոմետրիումի հիպերպլազիա ախտորոշմամբ վիրահատությունից հետո։ Ինքնասպանության մասին գրություն չկար։ Հաջորդ օրը թայվանական թերթերը հայտնել են նրա մահվան մասին, որից հետո Հոնկոնգի ավելի քան 80 թերթեր նույնպես մանրամասն հոդվածներ են գրել դեպքի մասին։ Դեպքերից վեց ամիս անց ենթադրեցին, որ հետաքննությունը չափազանց հապճեպ է եղել, և հիվանդության պատճառով ինքնասպանությունը բավականաչափ արդարացված չէ։ Խոսեի մահից հետո Սան Մաոն ապրում էր բացառապես նրա մասին մտքերով։ Հետևաբար, թերևս սերն է եղել նրա մահվան պատճառ։

Ստեղծագործություն խմբագրել

Մաոյի առաջին պատմվածքը՝ «Մոլուցքը»(Obsession, 惑), տպագրվել է Թայբեյում 1962 թվականի դեկտեմբերին Contemporary Literature ամսագրում։

Սան Մաոյի բազմաթիվ պատմվածքներից և էսսեներից որոշ գործեր թարգմանվել են ռուսերեն և ուկրաիներեն։

2012 թվականին «Հարսանեկան գրառումներ»[3], և «Տասնամյա հարսնացուն» պատմվածքները[4].:

2021 թվականի հունիսին «Սահարայի պատմություններ» ինքնակենսագրական պատմվածքների ժողովածուի ուկրաիներեն թարգմանությունը լույս է տեսել «Սաֆրան» անկախ հրատարակչության կողմից՝ Ալինա Դորիչևայի թարգմանությամբ[5]։

2022 թվականի ապրիլին լույս է տեսել «Սահարական պատմություններ» վերնագրով ժողովածուն. հրատարակվել է AST հրատարակչության կողմից՝ Մարիա Օստաշևայի թարգմանությամբ(Сань-мао Сахарские новеллы (сборник) / Перевод М. Осташёвой — М.: АСТ (серия «Лучшая проза Тайваня»), 2022, ISBN 978-5-17-147707-3[6]))։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. «Сань Мао. Странствия, любовь и литература». Магазета (ռուսերեն). 2012 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. «[ru]: San Wen - Сань Мао - "Свадебные записки"». [ru]: San Wen (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. «[ru]: San Wen - Сань Мао - "Десятилетняя невеста"». [ru]: San Wen (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. «Книга «Історії Сахари» – Саньмао, купить по цене 250.00 на YAKABOO: 978-617-95002-8-2». www.yakaboo.ua (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. ««Сахарские новеллы» Сань-мао - описание книги | Лучшая проза Тайваня | Издательство АСТ». Издательство AST (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 3-ին.