Սան Գրեգորիո դե Պոլանկո
Սան Գրեգորիո դե Պոլանկո (իսպ.՝ San Gregorio de Polanco), քաղաք Ուրուգվայի հյուսիսային մասում՝ Տակուարեմբո դեպարտամենտում։
Բնակավայր | ||
---|---|---|
Սան Գրեգորիո դե Պոլանկո | ||
Երկիր | Ուրուգվայ | |
ԲԾՄ | 19 մետր | |
Բնակչություն | 3415 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC−3 | |
Փոստային դասիչ | 45200 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելԸնկած է Լագո Ռինկոն դել Բոնետե արհեստական լճի հյուսիսային ափին՝ թերակղզու վրա, դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Տակուարեմբո քաղաքից մոտավորապես 140 կիլոմետր դեպի հարավ, Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյից 350 կիլոմետր դեպի հյուսիս։ Բացարձակ բարձրությունը 19 մետր է ծովի մակերևույթից[1]։
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է 1853 թվականի նոյեմբերի 27-ին[2]։ Փոքր քաղաքի, ավանի (Villa-ի) կարգավիճակ է ստացել 1963 թվականի հոկտեմբերի 13-ին[3], քաղաքի (Ciudad-ի) կարգավիճակ՝ 1994 թվականի դեկտեմբերի 13-ին[4]։
Բնակչություն
խմբագրել2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 3.415[5]:
Տարին | Բնակչությունը |
---|---|
1908 | 6004 |
1963 | 2489 |
1975 | 2877 |
1985 | 2856 |
1996 | 3101 |
2004 | 3673 |
2011 | 3415 |
Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[2]
Պատկերասրահ
խմբագրել-
Քաղաքի մուտքը
-
Լողափը[6]
-
Լողափը
-
Ծառեր Սան Գրեգորիո դե Պոլանկոյում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «San Gregorio de Polanco, Uruguay Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
- ↑ 2,0 2,1 «Statistics of urban localities (1908–2004)» (PDF). INE. 2012. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Ley Nº 13.167». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1963. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Ley Nº 16.666». República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1994. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Censos 2011 Cuadros Tacuarembó». INE. 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Stories of San Gregorio» (իսպաներեն). Brecha. 14 June 2013. Արխիվացված է օրիգինալից 14 November 2013-ին. Վերցված է 7 January 2021-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Instituto Nacional de Estadística: Plano de la ciudad de San Gregorio de Polanco
- INE map of San Gregorio de Polanco
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Գրեգորիո դե Պոլանկո» հոդվածին։ |