Սանտա պարկ, զվարճանքների այգի կամ այցելուների գրավչության վայր Ռովանիեմիի մոտ Ֆինլանդիայի Լապլանդիա շրջանում։

Նկարագրություն խմբագրել

Պարկը նախագծվել է կրկնօրինակելու Սանտա Կլաուսի քարանձավային բնակավայրը Արկտիկ շրջանում։ Տարածված մշակույթը հաճախ պատկերում է Սանտա Կլաուսին (կամ Ջուլուպուկի ֆիններենով)վերադառնալով Լապլանդիայից։ Ուստի զբոսաշրջիկները ամեն տարի գալիս են Ռովանիեմի Սանտա Կլաուսին հանդիպելու։

Պատմություն խմբագրել

Սանտա պարկը բացվել է 1998 թվականի նոյեմբերի 28-ին՝ որպես զվարճանքների այգի։ Գաղափարը ստեղծվել է Սանտաուորլդ ՓԲԸ-ի կողմից և կառույցի գինը կազմել է 6․7 միլիոն եվրո։ Սեփականատերերը եղել են այնպիսի ֆիննական ընկերություններ ինչպիսիք են Ֆիննեյրը, ԷՄԹԻՎԻ-ն, Սամփո-ն, Լասթեն Պաիվան Սատիո-ն, Փոսթի-ն։ Առևտրի և արդյունաբերության նախարարությունը նույնպես ներգրավված էր։ Որպես զվարճանքի այգի Սանտա պարկը չհասավ իր տնտեսական նպատակներին։ 2002 թվականին նոր սեփականետերերի կառույցի հետ գաղափարի նորացուման փորձ արվեց, որում ներգրավված էր Ռովանիեմիի քաղաքապետարանը։ Նոր գաղափարը ավելի կենտրոնացավ Սանտա Կլաուսի, Սուրբ Ծնունդի և Լապլանդիայի մշակույթի և բնության վրա։ 2009 թ․ մարտի 24 ղեկավարությունը փոխանցվեց Սանտաս Հոլդինգ ՓԲԸ-ին, որտեղ մեծ մասը ղեկավարվում է պրն․ Իլկայի Լանկինենի և տկ․ Կատյա Լաանկիեն-Իկահեյմոնոնի կողմից.[1] ։

Ծանոթագրություններ խմբագրել