Սանտա Պոլա բերդ-ամրոց (իսպ.՝ Castillo-Fortaleza de Santa Pola), 16-րդ դարում Վերածննդի ոճով[3] կառուցված պաշտպանական կառույց Իսպանիայի հարավ-արևելքում՝ Ալիկանտե պրովինցիայի Սանտա Պոլա մունիցիպալիտետում։ Տեղակայված է Միջերկրական ծովի ափին և 16-17-րդ դարերում պաշտպանել է բնակավայրը ծովահենների հարձակումներից, ովքեր բնակվում էին քաղաքից ոչ հեռու գտնվող Տաբարկա կղզում։ Ներկայում ամրոցում գործում են երկու թանգարաններ՝ նվիրված ծովին ու ձկնորսությանը[4]։

Սանտա Պոլա բերդ-ամրոց
իսպ.՝ Castillo-Fortaleza de Santa Pola
Նկարագրություն
Տեսակդղյակ և հուշարձան
Վարչական միավորՍանտա Պոլա[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Համալիրի մասԱլիկանտեի մշակութային ժառանգություն
Կառուցված1577
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Castillo-Fortaleza de Santa Pola Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սանտա Պոլա բերդ-ամրոցի շինարարությունն սկսվել է 1558 թվականին Վալենսիայի փոխարքա Բեռնանդո դե Կարդենասի հրամանով։ Ամրոցը կառուցել են իտալացի ճարտարագետներ ու ճարտարապետներ[5]։

16-րդ դարի վերջին Սանտա Պոլայում տեղակայված էր 30 զինվորից բաղկացած կայազոր, որ զինված էր ծանր հրետանիով։ Բնակավայրը պաշտպանված էր ծովահեններից։ Սակայն հետագայում ամրոցն աստիճանաբար անկում է ապրել։ 1786 թվականին հրաման է տրվել զինաթափել ամրոցն ու այն ներառել Թագի կատալոգում։ Դա նշանակում էր, որ ամրոցն այդուհետ պարտավորվում էր հարկ վճարել Իսպանիայի թագավորին։ Այդ առթիվ Սանտա Պոլա ամրոցի գլխավոր դարպասի վրա տեղադրվել է թագավորական գերբով վահան, որ պահպանվում է նաև այսօր։

19-րդ դարում Սանտա Պոլան եղել է բավական մեծ բնակավայր։ Պատմական աղբյուրներից մեկում ամրոցի մասին ասվում է. «...Ընդգրկում է 24 բաժանմունք, 2 խանութ, 2 հացի փուռ և 1 մատուռ՝ նվիրված Լորետոյի Աստվածամորը, որտեղ սովորաբար մնում է մեկ վանական։ Ամրոցում գտնվում են մեկից մինչև 12 թնդանոթներ և կայազոր, որ կազմված է մեկ հրամանատարից, որ կապիտան է, 1 սերժանտից, թմբուկներով 9 զինվորներից, 3 հրետանավորներից և փարոսի 5 տեսուչներից»[6]։

1860 թվականի սեպտեմբերին ամրոցը դարձել է պետական սեփականություն և ենթարկվել է Սանտ Պոլա մունիցիպալիտետին։ Բնակավայրը դեռևս չուներ քաղաքի կարգավիճակ։ Բազմաթիվ դիմումներից ու խնդրանքներից հետո Ալֆոնս XII թագավորը 1877 թվականին այցելում է Սանտա Պոլա։ Թագավորը գոհ է մնում բնակավայրի արտաքին տեսքից ու վիճակից և Սանտա Պոլային շնորհում է քաղաքի կարգավիճակ։ Ի հիշատակ այդ իրադարձության՝ քաղաքային ռատուշայի մուտքի մոտ ամրացվել է մարմարե հուշատախտակ, որի վրա նշված է ամսաթիվն ու թագավորական հրամանագրի համարը։

Սանտա Պոլան քառակուսաձև ամրոց է, որի ներսում տեղակայված է քառակուսաձև մեծ հրապարակ։ Ամրոցի ամեն անկյունում տեղակայված է մեկական աշտարակ, իսկ գլխավոր աշտարակը գտնվում է ամրոցի մուտքի մոտ։ Գլխավոր աշտարակը մյուսներից ավելի մեծ է։ Նրա վրա տեղադրված է հռոմեական թվերով հնագույն ժամացույց։

Ձկնորսության թանգարանը կազմված է ութ սենյակներից։ Թանգարանում տեղակայված է մեծ ակվարիում արևադարձային ձկներով ու ծովային այլ կենդանիներով, ինչպես նաև ձկնորսության պատմությանը նվիրված ցուցադրություն։ Ծովային թանգարանում ներկայացված է քաղաքի պատմությունը։ Այդ երկու թանգարաններն ունեն ընդհանուր թեմատիկ գրադարան, որը տեղակայված է ամրոցում։

1949 թվականից գտնվում է պետության պաշտպանության ներքո։ 1993 թվականի հուլիսի 12-ին հայտարարվել է պատմական հուշարձան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 https://ceice.gva.es/va/web/patrimonio-cultural-y-museos/inventario-general
  3. «Guia». Museu del Mar (en valenciano) (Regidoria de Cultura: Ajuntament de Santa Pola). 2005.
  4. «Guía». Museo del Mar y de la Pesca (Concejalía de Cultura: Ayuntamiento de Santa Pola). 2003.
  5. «Замок Санта-Пола (Castillo Fortaleza de Santa Pola)». castlesguide.ru. Վերցված է 28 սեպտեմբերի, 2016-ին.
  6. Madoz, Pascual (1982). Diccionario geográfico-estadístico-histórico de España y sus posesiones de Ultramar de Alicante, Castellón y Valencia (edición facsímil de la de 1845-50) II. Valencia: Institució Alfons el Magnànim. p. 115. ISBN 84-500-5413-3.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Պոլա բերդ-ամրոց» հոդվածին։