Սանյա Դոլեժալ
Սանյա Դոլեժալ (խորվ.՝ Sanja Doležal, մայիսի 9, 1963[1], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ երգչուհի և հեռուստահաղորդավարուհի։ Առավել հայտնի է որպես «Novi fosili» փոփ խմբի անդամ 1984 թվականից մինչև 1990-ականների սկիզբը՝ խմբի ժողովրդականության գագաթնակետին։
Սանյա Դոլեժալ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1963[1] (61 տարեկան) Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Զագրեբի համալսարան |
Ամուսին | Նենադ Սարիչ |
![]() |
Երգչական կարիերան ավարտելուց հետո Դոլեժալը մասնակցել է մի քանի հեռուստատեսային շոուների, 2004 թվականին դարձել է RTL Televizija մասնավոր հեռուստաալիքի սեփական ամենօրյա թոք-շոուի հաղորդավարը, որը կոչվում էր Sanja: Վարել է հեռուստաշոուն 2004 թվականի մայիսից մինչև 2006 թվականի ամառը, երբ այն հանվել է եթերից։ Հեռուստահաղորդման ընթացքում քննարկել են առօրյա կյանքի տարբեր հարցեր, հյուրերի թվում եղել են ինչպես հայտնի, այնպես էլ սովորական մարդիկ։
2010 թվականի վերջին Դոլեժալը հայտնվել է «Ples sa zvijezdama» շոուում՝ HRT 1 ալիքով հեռարձակվող «Պարեր աստղերի հետ» խորվաթական տարբերակում[2]։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1963 թվականի մայիսի 9-ին Զագրեբում՝ երաժշտի ընտանիքում[3]։ Մանուկ հասակում նա նկարահանվել է խորվաթական Podravra ընկերության մանկական սննդի Medolino և Frutolino ապրանքանիշերի գովազդներում։ Սովորել է Զագրեբի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետում[3]։
1981 թվականին դարձել է Զագրեբյան «Prva ljubav» փոփ-ռոք խմբի անդամ՝ նախկին Հարավսլավիայի առաջին պատանիների խմբում։ Այդ խմբի հետ ձայնագրել է Privatno (1981) և Kad ostanemo sami (1982) ալբոմները։
1984 թվականին միացել է Novi fosili փոփ խմբին՝ փոխարինելու նրանց առաջին վոկալիստ Ջյուրջիցա Բարլովիչին։ Դոլեժալը խմբում երգել է մինչև 1991 թվականը և կարճ ժամանակ անց վերադարձել այդտեղ 2005 թվականին[4]։ Դոլեժալի հետ խումբը թողարկել է յոթ ալբոմ և դարձել Հարավսլավիայի ամենահայտնի փոփ երգչախմբերից մեկը՝ վաճառելով հարյուր հազարավոր ձայնասկավառակներ և պարբերաբար ելույթներ ունենալով բոլոր տոմսերը վաճառված լինելու պայմաններում։ Իր ծաղկման տարիներին խումբը ներկայացրել է Հարավսլավիան 1987 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում Ja sam za ples (Ես ուզում եմ պարել) երգով և 92 միավորով զբաղեցրել չորրորդ տեղը։
1991 թվականին խմբից հեռանալուց հետո Դոլեժալը ձայնագրել է երեք սոլո ալբոմ, որոնք համեմատաբար ավելի քիչ հաջողություն են ունեցել։ 2000-ականների սկզբին նա ավարտել է իր երգարվեստի կարիերան։ Այնուհետև խաղացել է հայտնի լրագրողի դեր HRT-ի Jel' me netko tražio երաժշտական և կատակերգական շոուում, 2004-2006 թվականներին վարել է իր սեփական «Sanja» թոք-շոուն RTL-ով։ Խորվաթիայի ռադիո-հեռուստատեսության առավոտյան Dobro jutro, Hrvatska (Բարի լույս, Խորվաթիա) ծրագրի հաղորդավարներից է։
Անձնական կյանք
խմբագրելԴոլեժալն ամուսնացել է Novi fosili-ի նախկին թմբկահար Նենադ Սարիչի հետ, ով մահացել է 2012 թվականին։ Նրանք ունեն երկու երեխա որդին՝ Լյուկը և դուստրը Լիան[5]։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրել- Non stop ples (1993)
- Kao u snu (1994)
- Plavuša (2000)
Guest singles
խմբագրել- "Obećaj mi" – Ալեն Իսլամովիչի հետ (2011)
- "Carpe Diem" – Հլադնո Պիվոյի հետ (2021)
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
1998 | Եգիպտոսի արքայազն | Տույա թագուհի | խորվաթական դուբլյաժ |
2004 | Bore Lee: Čuvaj se sinjske ruke | կամեո | |
2006 | Nad lipom 35 | կամեո | հեռուստասերիալ |
2011 | Lea i Darija | Նինա Սելակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Sanja Doležal i Hrvoje Kraševac napustili "Ples sa zvijezdama"!». Nacional.hr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 3,0 3,1 Meet Sanja Doležal, one of the Ambassadors for the European Year of Citizens, in Croatia!
- ↑ «Članak o Novim fosilima na sajtu RTS-a». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Sanja Doležal // vecernji.hr
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանյա Դոլեժալ» հոդվածին։ |