Սանին Պրչիչ

բոսնիացի ֆուտբոլիստ

Սանին Պրչիչ (բոս․՝ Sanjin Prcić, նոյեմբերի 20, 1993(1993-11-20)[1][2][3], Բելֆոր), բոսնիացի ֆուտբոլիստ։ «Ռեն» ակումբի կիսապաշտպան և Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Սանին Պրչիչ
Sanjin Prcić
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բոսնիա և Հերցեգովինա և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 20, 1993(1993-11-20)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Բելֆոր
Հասակ 181 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռեն
Համար 26
Պատանեկան կարիերա
2001-2011 Ֆրանսիա Սոշո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2014 Ֆրանսիա Սոշո 29 (0)
2014—մ.հ. Ֆրանսիա Ռեն 45 (2)
2015-2016  Իտալիա Տորինո 2 (0)
2016  Իտալիա Պերուջա 13 (3)
Ազգային հավաքական
2009-2010 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա (մինչև 17) 12 (0)
2011-2012 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա (մինչև 19) 6 (1)
2011-2013 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա (մինչև 21) 9 (2)
2014—մ.հ. Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

խմբագրել
 
Սանին Պրչիչը «Ռեն» ակումբի կազմում

Սանին Պրչիչը ծնվել է Ֆրանսիայում և ֆուտբոլ խաղալ սկսել է «Սոշո» ակումբի ակադեմիայում։ 2013 թվականի օգոստոսի 31-ին «Այաչո» ակումբի հետ հանդիպման ժամանակ նա կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում[4]։ Հոկտեմբերի 30-ին Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության՝ «Մոնպելիե» ակումբի դեմ խաղի ժամանակ Սանին Պրչիչը խփել է իր առաջին գոլը հօգուտ «Սոշո» ակումբի[5]։ Նորամուտային մրցաշրջանի ավարտից հետո Պրչիչը տեղափոխվել է «Ռեն» ակումբ[6]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1 մլն եվրո։ Օգոստոսի 16-ին կայացած «Էվինան» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն ակումբի կազմում[7]։ 2015 թվականի ապրիլի 25-ին «Նիցցա» ակումբի հետ հանդիպման ժամանակ խփել է իր առաջին գոլը «Ռեն» ակումբի կազմում[8]։

2015 թվականի ամռանը Սանին Պրչիչը խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է իտալական «Տորինո» ակումբի կազմ։ Հոկտեմբերի 25-ին «Լացիո» ակումբի դեմ խաղում նա իր դեբյուտն է կատարել իտալական Սերիա Ա-ում[9]։ 2016 թվականի սկզբին Սանին վարձավճարով տեղափոխվել է «Պերուջա»։ Փետրվարի 6-ին «Սպեցին» ակումբի հետ խաղում նա իր դեբյուտն է կատարել իտալական Սերիա Բ-ում[10]։ Մարտի 5-ին «Տրանանա» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Պերուջա» ակումբի կազմում[11]։ Վարձակալության ժամկետի ավարտից հետո նա վերադարձել է «Ռենի» կազմ։

Միջազգային կարիերա

խմբագրել

2014 թվականի սեպտեմբերի 4-ին Լիխտենշտայնի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ Սանին Պրչիչը կատարել է իր նորամուտը Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի կազմում[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Сошо VS. Аяччо 0:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 31.
  5. «Сошо VS. Монпелье 3:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 30.
  6. ««Ренн» объявил о трансфере полузащитника «Сошо» Прсича» (անգլերեն). sports.ru. 2014 թ․ հուլիսի 31.
  7. «Ренн VS. Эвинан 6:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 16.
  8. «Ренн VS. Ницца 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 25.
  9. «Лацио VS. Торино 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 25.
  10. «Перуджа VS. Специя 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 6.
  11. «Перуджа VS. Тернана 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 5.
  12. «Босния и Герцеговина VS. Лихтенштейн 3:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 4.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանին Պրչիչ» հոդվածին։