Սանդրա Պերկովիչ

խորվաթ սկավառականետորդ

Սանդրա Պերկովիչ (խորվ.՝ Sandra Perković, հունիսի 21, 1990(1990-06-21)[1], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ սկավառականետորդ, օլիմպիական երկակի չեմպիոն (2012, 2016), աշխարհի երկակի չեմպիոն (2013, 2017), Եվրոպայի հնգակի չեմպիոն (2010, 2012, 2014, 2016, 2018)։

Սանդրա Պերկովիչ
խորվ.՝ Sandra Perković
Դիմանկար
Ծնվել էհունիսի 21, 1990(1990-06-21)[1] (33 տարեկան)
ԾննդավայրԶագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Խորվաթիա
Մասնագիտությունթեթևատլետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽորվաթիայի խորհրդարանի պատգամավոր
ԿուսակցությունMilan Bandić 365 - The Party of Labour and Solidarity?
 Sandra Perković Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թեթև աթլետիկայով սկսել է զբաղվել 8 տարեկանից, 2009 թվականին ծանր վիրահատություն է տարել՝ ապենդիկսի հեռացում[2], որից հետո կորցրել է 15 կիլոգրամ։ 2010 թվականին վերադարձել է նախկին մարզավիճակին և հաղթել է իր առաջին խոշոր մրցաշարում՝ Եվրոպայի առաջնությունում։ 2011 թվականի ամռանը բռնվել է խթանիչներ օգտագործելու մեջ (փորձանմուշներում հայտնաբերվել են մեթիլգեքսամինի կիրառման հետքեր), ինչից հետո մարզուհին որակազրկվել է 6 ամսով[3]։ 2012 թվականին նորից հաղթել է Եվրոպայի չեմպիոնատին։

2012 թվականին 69,11 մետր արդյունքով նվաճել է ոսկե մեդալ՝ Լոնդոնում տեղի ունեցող Ամառային օլիմպիական խաղերում[2]։ 2016 թվականին Ռիոյում կրկնել է այդ նվաճումը 69,21 մետր արդյունքով։

2014 թվականին մայիսի 30–ին դարձել է «Prefontaine Classic» մրցույթի հաղթող՝ 69,32 ռեկորդային արդյունքով։ Հաղթել է Եվրոպայի սկավառականետության առաջնությունը, սահմանել է 71,08 մետր անհատական ռեկորդ։

2017 թվականին 70,31 մետր արդյունքով նվաճել է Լոնդոնում կայացած աշխարհի առաջնությունան ոսկե մեդալ։

Պետական մրցանակներ խմբագրել

  • Տրպիմիր իշխանի շքանշան (2017 թվականի սեպտեմբերի 26)՝ 2017 թվականին Լոնդոնում կայացած աշխարհի առաջնությունում հաղթելու համար[4]։
  • Բրանիմիրա իշխանի շքանշան (2016 թվականի հոկտեմբերի 10)՝ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերին հաղելու համար[5]։
  • Խորվաթյան աստղի շքանշան Ֆրանո Բուչարայի դեմքով (2012 թվականի սեպտեմբերի 25)՝ 2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի հաղթանակի համար[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրա Պերկովիչ» հոդվածին։