Սայաթ-Նովայի կիսանդրի (Երևան)
Սայաթ-Նովայի կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում։ Տեղադրվել է 2009 թվականի հոկտեմբերի 16-ին։
Սայաթ-Նովայի կիսանդրի | |
---|---|
Սայաթ-Նովայի կիսանդրի | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում |
Քանդակագործ(ներ) | Թորոս Ռասթկելենյան |
Նախագծի հեղինակ | Երևանի քաղաքապետարան, ՀՀ սփյուռքի նախարարություն |
Նյութ | բրոնզ |
Շինարարության ավարտ | 2009, հոկտեմբերի 16 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Հեղինակ
խմբագրելՊատմություն
խմբագրելԹորոս Ռասթկելենյանը[1] կիսանդրին կերտել է 45 տարում։ Գաղափարն իրագործելու համար նրան աջակցել են Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ սփյուռքի նախարարությունը։
Կիսանդրու բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ երևանցիներ[2]։
Ֆրանսահայ քանդակագործը, լինելով Սայաթ-Նովայի մեծ երկրպագու, աշխարհի տարբեր քաղաքներին նվիրել է աշուղի 20 մանրաքանդակ։ Քանդակագործն արձանը նվիրել է մոր՝ Եղսայի հիշատակին[3]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սայաթ-Նովայի կիսանդրի (Երևան) կատեգորիայում։ |