Բացել գլխավոր ցանկը

Սամրա Ռահիմլի (ադրբ.՝ Səmra Rəhimli հոկտեմբերի 19, 1994, Բաքու, Ադրբեջան), նաև հայտնի է պարզապես Սամրա (ադրբ.՝ Səmra), ադրբեջանցի երգչուհի։ 2016 թվականին Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում անցկացվող Եվրատեսիլ 2016-ին «Miracle» (հայ․՝ Հրաշք) երգով ներկայացրել է Ադրբեջանը[1]: Երգի մրցույթում 44 միավորով զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը[2][3]: Մասնակցել է երկու վոկալային նախագծերի, ինչպիսիք են «O Ses Türkiye» (Թուրքիայի ձայնը) և «Səs Azerbaycan» (Ադրբեջանի ձայնը)։

Սամրա Ռահիմլի
ESC2016 - Azerbaijan Meet & Greet 10 (crop).jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունադրբ.՝ Səmra Rəhimli
Նաև հայտնի է որպեսSamra
Ծնվել էհոկտեմբերի 19, 1994 (25 տարեկան)
Ադրբեջան Բաքու, Ադրբեջանական Հանրապետություն
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Samra Rahimli Վիքիպահեստում

Զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի ազգային ընտրական փուլում[4]:

Եվրատեսիլ 2016Խմբագրել

ԸնտրություններԽմբագրել

2016 թվականի մարտի 10-ին Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությունը (ITV) պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ Սամրա Ռահիմլին կներկայացնի Ադրբեջանը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում։

Խոսելով Սամրայի և նրա երգի ընտրության մանրամասների մասին, ITV-ն նշել է, որ երգչուհին և երաժշտական կազմը ընտրվել է հիմնականում գաղտնի քվեարկության ժամանակ, ինչպես նաև ավելի քան 100 երաժշտական փորձագետների և եվրոպական ավելի քան 35 երկրների «Եվրատեսիլի» երկրպագուների հարցման ժամանակ[5]:

ԵրգԽմբագրել

«Եվրատեսիլ 2016» մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 10-ին Ստոկհոլմում, Սամրա Ռահիմլին հանդես է եկել «Miracle» (հայ․՝ Հրաշք) երգով, որը գրվել է շվեդ հեղինակների Ամիր Ալիի (Amir Aly), Ջեքի Էրիկսոնի (Jakke «T.I Jakke» Erixso) և Հենրիկ Վիքսթրեմի (Henrik Wikström) կողմից։

Ինչպես ասում էր ինքը Սամրան.

  «Miracle» երգը ուժեղ և քաջ աղջիկների հիմն է, և որ այն ոգեշնչում է նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրած էակին և կկարողանան ճիշտ որոշումներ կայացնելով առաջ գնալ: Թող այն և իմ համար դառնա իրական հրաշք:
- Սամրա[6]:
 


ՍկավառակագրությունԽմբագրել

 
Սամրան 2016 թվականին «Ադրբեջանի ձայնը» նախագծի փորձերից մեկում

ՍինգլներԽմբագրել

Թվական Անվանում Ալբոմ
2015 «O sevir» TBA
2016 «Miracle»

ԾանոթագրություններԽմբագրել