Սամվել Սկևռացի
Սամվել վարդապետ Սկևռացի (գրաբ.՝ Սամուէլ վարդապետ Սկևռացի, 12-րդ դար - 13-րդ դար), հայ մատենագիր, Ներսես Լամբրոնացու աշակերտը[1]։
Սամվել Սկևռացի Սամուէլ վարդապետ Սկևռացի | |
---|---|
Ծնվել է | 12-րդ դար |
Վախճանվել է | 13-րդ դար |
Մասնագիտություն | մատենագիր |
Քաղաքացիություն | Կիլիկիայի Հայկական Թագավորություն |
Կենսագրություն
խմբագրելՍամվել Սկևռացին եղել է Ներսես Լամբրոնացու աշակերտը, ապա դարձել Սկևռա վանքի միաբան, որի համար էլ կոչվել է Սկևռացի[2]։ Իր ուսուցչի հրամանով շարունակել է արտագրել, և ապա 1190 թվականին ավարտին է հասցրել նրա «Սաղմոսաց Մեկնութիւն» աշխատությունը[3], որն արդեն սկսել էր թարգմանել Սկևռայի վանական Գևորգ վարդապետը[4][5]։ Սկևռայի վանքի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոսի հրամանով ընդօրինակել է նաև «Պատմութիւն Ն․Լամբրոնացւոյ», «Պատմութիւն Ռուբենեան ազգատոհմին» և այլ աշխատություններ[4], որոնք 1190 թվականին Լևոն Բ-ն որպես նվեր ուղարկել է Հաղպատի վանք[6]։ Բացի սրանցից, իր ուսուցչի համար օրինակել է մի ժողովածու՝ 1199-1202 թվականներին[7]։ Գրել է «Պատմութիւն վարուց Ն․ Լամբրոնացւոյ և Լամբրունեանց» երկը[2][8]։ Ներսես Լամբրոնացու մահից հետո (1198) շարունակել է իր ուսումը Գրիգոր վարդապետի և Բասիլ քահանայի մոտ։ Նրա դասընկերներն էին՝ Հովհաննեսը և Բարդուղիմեոսը։ Ուսման ժամանակ արտագրել է Ներսես Լամբրոնացու «Պատճառ խնդրոյ միաբանութեան» և «Պատարագամեկնիչ» երկերը։ Վերջինս նվիրում է Լամբրոնացու քրոջը՝ Մարիամին[1][5][9][10][11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 385.
- ↑ 2,0 2,1 «Պատմութիւն հայերէն դպրութեանց. ի պէտս ազգային վարժարանաց», Գարեգին Զարբանալյան, մաս Ա - Հին մատենագրութիւն, Վենետիկ, 1865, էջ 572-573.
- ↑ «Ներսէս Լամբրոնացի Արքեպիսկոպոս Տարսոնի», Ներսես Ակինյան, էջ 5․
- ↑ 4,0 4,1 «Պատմութիւն վարուց Ներսիս (Լամբրոնացւոյ) եպիսկոպոսին», Սամուել Անեցի, ծանոթ․ Արշակ Տեր-Միքելյանի, Վաղարշապատ, 1893, էջ 231, 233․
- ↑ 5,0 5,1 «Հայկական հին դպրութեան պատմութիւն (Դ-ԺԳ դար)», Գարեգին Զարբանալյան, Վենետիկ, 1897, էջ 702, 709, 715․
- ↑ «Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի սրբոյ աթոռոյն Էջմիածնի», Թիֆլիս, 1863, էջ 148․
- ↑ «Յայտնութեան Յովհաննու հին հայ թարգմանութիւն», Ֆրեդերիկ Մուրատ, Երուսաղեմ, 1905, էջ 7-14․
- ↑ «Արարատ ամսագիր», 1878, թիվ 3, էջ 89-101․
- ↑ «Ցուցակ հայերէն ձեռագրաց կայսերական մատենադարանին ի Վիեննա», կազմող՝ Հակովբոս Տաշյան, Վիեննա, 1891, էջ 1147բ․
- ↑ «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ-Սբ․Ղազար, 1885, էջ 70, 86, 99․
- ↑ «Հայապատում», Ղևոնդ Ալիշան, հատոր Բ-Գ, Վենետիկ, 1901, էջ 412-418․