Արշավիր Սուրենի Ղարամյան (հուլիսի 22, 1965(1965-07-22)[1], Ակնաղբյուր, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ[2], գեներալ-լեյտենանտ[3], Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, «Արցախի հերոս»[4], «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ։

Արշավիր Ղարամյան
 
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1994) և Արցախի պետական համալսարան (2004)
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 22, 1965(1965-07-22)[1] (58 տարեկան)
Ծննդավայր Ակնաղբյուր, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ
Արցախի հերոս «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան և Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1984-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ՝ ռազմածովային նավատորմ (Խաղաղ օվկիանոս)[5][6]։ 1989-1991 թթ. աշխատել է Ակնաղբյուրի կոլեկտիվ տնտեսությունում՝ որպես գլխավոր տնտեսագետ։

Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան գոյապայքարին[7]։ 1991 թվականին Ակնաղբյուրում կազմավորել է կամավորական ջոկատ։

1991–1994 թվականների մասնակցել է Մարտունիի (Սոս, Մաճկալաշեն, Կարմիր Շուկա), Շուշիի (Քարինտակ, Լիսագոր, Բերդաձոր, Զառսլու, Շուշի), Լաչինի («Մարդասիրական միջանցք», Սաֆյան, Փարաջան, Շռլան, Ֆինգա, Սարիբաբ), Ասկերանի (Շոշ, Ասկերան, Խանաբադ, Խրամորթ), Մարտակերտի (Կիչան, Չլդրան, Ջանյաթաղ, Կուսապատ, հեռուստաաշտարակ, «Պուշկենյալ» բարձունք ևն), Աղդամի (Ջինլի, Շահբուլաղ, Գիյասլի, Քենգեռլի, Գյուլիջա, Սումա, Շիխլյար ևն), Քելբաջարի (Յանշաղ, Օմարի լեռնանցք), Ֆիզուլիի (Աշաղի Աբդուրահմանլու, Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին[8]։

1992 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին եղել է վաշտի հրամանատար, իսկ 1992-1996 թվականներին՝ Պաշտպանության բանակի Ասկերանի պաշտպանական շրջանի 35-րդ մոտոհրաձգային գումարտակի (ՄՀԳ) հրամանատար։

1996-1997 թվականներին աշխատել է ԱՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար։

1997-1999 թվականներին եղել է ԱՀ Պաշտպանության բանակի Ասկերանի ՊՇ հրամանատար, 1999-2000 թվականներին՝ ԱՀ ՆԳՆ փոխնախարար, 2000-2004 թվականներին՝ ԱՀ ՆԳՆ նախարարի 1-ին տեղակալ, 2004-2007 թվականներին՝ ԱՀ Ոստիկանության պետի 1-ին տեղակալ։

2007 թվականի հոկտեմբերի 1-ին նշանակվել է ԱՀ Ոստիկանության պետ։

2007 թվականի դեկտեմբերի 19-ին ԱՀ Ազգային Ժողովի որոշմամբ նշանակվել է ԱՀ Գլխավոր դատախազ, 2013 թվականի դեկտեմբերի 26-ին ԱՀ Ազգային Ժողովի որոշմամբ կրկին նշանակվել է ԱՀ Գլխավոր դատախազ։

2014 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

2018 թվականի հունիսին ԱՀ Նախագահի հրամանագրով նշակակվել է Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնին։

2019 թվականի հունիսի 26-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։

2020 թվականի մայիսի 18-ին ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն

Կրթություն խմբագրել

1983 թվականին ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ֆակուլտետ, 1984-1987թվականներին ծառայել է Խորհրդային բանակում, հետո շարունակել ուսումը 1989 թվականին տեղափոխվելով Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսա-հաշվապահական ֆակուլտետ[9]։

1994 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, 2004 թվականին՝ Արցախի պետական համալսարանի «Իրավագիտություն» բաժինը։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ԱՀ «Արցախի հերոս»
  • «Ոսկե արծիվ» շքանշան[10]
  • «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանների շքանշաններ
  • «Շուշիի ազատագրման համար» մեդալ
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալ
  • «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալ
  • «Դրաստամատ Կանայան» մեդալ
  • «ՀՀ դատախազության պատվավոր աշխատող» կրծքանշան
  • «ՀՀ անվտանգության պատվավոր աշխատակից» կրծքանշան
  • «ՀՀ Դատախազության պատվավոր աշխատող» կրծքանշան
  • «Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» կրծքանշան

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13664
  2. Hayazn, Tigran, 1951- (2009). 1000 hayazgi generalner tsovakalner : kensagrakan hanragitaran. Ghazaryan, Garegin. Erevan: Heghinakayin hratarakutʻyun. ISBN 978-9939-53-105-2. OCLC 688562032.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. Hayazn, Tigran, 1951- (2009). 1000 hayazgi generalner tsovakalner : kensagrakan hanragitaran. Ghazaryan, Garegin. Erevan: Heghinakayin hratarakutʻyun. ISBN 978-9939-53-105-2. OCLC 688562032.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. Հ.Մ. Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ (2004). Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994: 1 հատորով. Երևան, 864 էջ։: Հայկական Հանրագիտարան.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  5. «Արշավիր Սուրենի Ղարամյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  6. «Արշավիր Ղարամյանի կենսագրությունը Մայր Հայաստան թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  7. ««ВСЮ ТЯЖЕСТЬ ВОЙНЫ МЫ НЕСЛИ ВМЕСТЕ С БОЕВЫМИ ДРУЗЬЯМИ...»». www.artsakhtert.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
  8. «Ղարամյան Արշավիր Սուրենի — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
  9. «Гарамян Аршавир Суренович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
  10. Հասրաթյան, Սենոր (2015). “Ոսկե արծիվ” շքանշանի ասպետները. Երևան: Տիգրան Մեծ հրատարակչություն.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։