Վիքիպեդիայում կան հոդվածներ Մնացականյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Սերգեյի Մնացականյան (Սեպտեմբերի 14, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ) իրավաբան, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական (Գեներալ մայոր)։

Սամվել Մնացականյան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ Իրավաբան
Ազգություն Հայ
Ծննդյան օր Սեպտեմբերի 14, 1956
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ
Վախճանի օր Օգոստոսի 17, 2021 (64 տարեկան)
Քաղաքացիություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
 
Ռազմական ծառայություն
Կոչում՝ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գերենալ-մայոր

Կենսագրություն

խմբագրել
  • 1978-1980 Ծառայություն սովետական բանակում (Սահմանապահ զորքեր)
  • 1980-1985 Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
  • 1989-1991 մասնակցել է Հայաստանի և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանը
  • 1991-1996 Հայաստանի Գերագույն Խորհուրդում որպես քարտուղարության իրավաբանական բաժնի իրավական փորձաքննության ենթաբաժնի ավագ խորհրդատու։ Սահմանադրական հանձնաժողովի անդամ
  • 1996-1999 Հայաստանի դատախազության Երևանի Շենգավիթի շրջանի դատախազ
  • 1999-2001 Հայաստանի Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազ[1]
  • 2001-2008 Հայաստանի Գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ
  • 2008-2009 Լոռու մարզի Ընդհանուր Իրավասության դատարանի դատավոր
  • 2009-2011 Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի Ընդհանուր Իրավասության դատարանի դատավոր[2]
  • 2011 Դատավորի լիազրությունների դադարեցում /անձի նկատմամբ գրավի կիրառման համար, որի որոշումը չի բողոքարկվել մտել է օրինական ուժի մեջ և հետագայում անձը ճանաչվել է անմեղ։ Լիազորոթյունների դադարեցման հրամանագիրը ստորագրվել է անձին անմեղ ճանաչելու որոշումից 45 օր հետո/։ Նախագահ Ս.Սարգսյանի որոշումը լիազորությունների դադարեցման հետ կապված բողոքարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում[3]։
  • 2014-2019 Հայաստանի Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի իրավաբանական վարչության պետ
  • 2019-2021 Հայաստանի Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի Կենտրոն գրասենյակի ղեկավար[4]
  • 2022 ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռ՝ դատավոր Սամվել Մնացականյանի գործով, որով ճանաչել է դատարանի մատչելիության իրավունքի խախտումը[5]

Սամվել Մնացականյանը ամուսնացած էր, ուներ 3 երեխա և թոռներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «Նախկին դատավորը քննադատում է Հայաստանի դատական համակարգը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
  4. «Սամվել Մնացականյանը նշանակվեց «Կենտրոն» գրասենյակի պետ». Cadastre am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. «HUDOC - European Court of Human Rights». hudoc.echr.coe.int. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.